ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2014 թվականի N 1210-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով ու դրան կից արձանագրություններով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` համակարգել և սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով ու դրան կից արձանագրություններով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ:
3. Անհրաժեշտությունից ելնելով միջգերատեսչական հանձնաժողովի հանդիպումներին խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 8 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 8-ի N 1210-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Կաժոյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ (հանձնաժողովի նախագահ) |
Ք. Գրիգորյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ |
Ա. Առաքելյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ |
Մ. Հակոբյան |
- ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Վ. Վարդանյան |
- ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական |
Ա. Հակոբյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի օգնական |
Հ. Մնացականյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կազմակերպման վարչության ծառայության կազմակերպման բաժնի պետ |
Ա. Զաքարյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ |
Վ. Մելիքյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության երկրորդ քարտուղար |
Ա. Կարապետյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի երրորդ քարտուղար |
Գ. Եդիգարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի կցորդ |
(հավելվածը խմբ. 01.12.17 N 1401-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |