Գլխավոր տեղեկություն
Համար
N 52-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2018
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2018 թվականի N 52-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած, իր տնօրինությանն անցած գույքը՝ համաձայն հավելվածի, որպես կամավոր գույքային ներդրում, հանձնել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

2018 թ. հունվարի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունվարի 25-ի N 52-Ա որոշման

 

Ց ա ն կ

 

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական ԵՎ իրազեկման կենտրոն» հիմնադրամին հանձնվող գույքի

 

(դրամ)

NN
ը/կ

Գույքի անվանումը

Ձեռքբերման տարեթիվը

Քանակը

Արժեքը

Հաշվեկշռային արժեքը

1.

Բջջային հեռախոս
Samsung B310E Blue

2016 թ.

1

16,583.33

14,303.14

2.

Ցանցային տեսախցիկ
D-Link DCS-933L/A2A

2016 թ.

1

42,000.00

38,070.96

3.

Ցանցային տեսախցիկ
D-Link DCS-933L/A2A

2016 թ.

1

42,000.00

38,070.96

4.

Ցանցային տեսախցիկ
D-Link DCS-933L/A2A

2016 թ.

1

42,000.00

38,070.96

5.

Բջջային հեռախոս Nokia C30

2016 թ.

1

16,000.00

15,053.33

6.

Համակարգչային ծրագիր UberMenu-WordPress Mega Menu Plugin

2016 թ.

1

10,048.50

9,721.62

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան