ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2017 թվականի N 1478-Ա
«ԳԵՈԿՈՍՄՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել «Գեոկոսմոս» անվանումով փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն), որի նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 419,000.0 հազ. դրամ, որը բաժանվում է 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3. Հաստատել ընկերության կանոնադրական կապիտալում որպես ներդրում փոխանցվող գույքի ցանկը՝ համաձայն հավելվածի:
4. Ընկերության 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին լիազորել հաստատելու բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրությունը, ընտրելու ընկերության տնօրենների խորհրդի (կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում) և վերստուգող հանձնաժողովի (վերստուգող) անդամներ, ձևավորելու ընկերության գործադիր մարմինը կամ նշանակելու ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. նոյեմբերի 24 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ «ԳԵՈԿՈՍՄՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Շահագործման հանձնման կամ ձեռքբերման տարեթիվը |
Արժեքը |
1. |
Դրամական միջոցներ |
300,087,340 | |
2. |
108,2 քառ.մ արտադրատարածք (ըստ անշարժ գույքի N Գ04072017-01-0001 վկայականի) |
16.03.2017 թ. |
8,879,887 |
3. |
Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայան |
01.07.2010 թ. |
108,670,067 |
4. |
Ավտոմեքենա ԳԱԶ 31010՝ մարդատար |
01.01.2000 թ. |
764,400 |
5. |
Սեղան՝ ղեկավարի |
09.06.2017 թ. |
42,990 |
6. |
Բազկաթոռ՝ ղեկավարի |
09.06.2017 թ. |
45,000 |
7. |
Աթոռ՝ կիսափափուկ, կահույքի (2 հատ) |
09.06.2017 թ. |
11,972 |
8. |
Պահարան՝ չհրկիզվող |
09.06.2017 թ. |
94,800 |
9. |
Լրագրասեղան |
09.06.2017 թ. |
8,598 |
10. |
Զգեստապահարան՝ երկդուռ (2 հատ) |
09.06.2017 թ. |
43,000 |
11. |
Գրապահարան (2 հատ) |
09.06.2017 թ. |
37,800 |
12. |
Սեղան՝ համակարգչի (2 հատ) |
09.06.2017 թ. |
33,248 |
13. |
Սեղան՝ լսարանային (2 հատ) |
09.06.2017 թ. |
24,960 |
14. |
Գրասեղան 1 պահարանի (2 հատ) |
09.06.2017 թ. |
32,288 |
15. |
Աթոռ՝ փափուկ մ/կ (6 հատ) |
09.06.2017 թ. |
30,600 |
16. |
Սառնարան |
03.07.2017 թ. |
99,000 |
17. |
Խոլ՝ փափուկ, 3 կտորից |
03.07.2017 թ. |
94,050 |
Ընդամենը |
419,000,000 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |