Գլխավոր տեղեկություն
Համար
N 1467-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.11.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.29/72(1347) Հոդ.1205
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2017

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2017 թվականի N 1467-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «Հիմնական միջոցների (այդ թվում՝ վարձակալված) վրա կատարված ծախսերն ըստ ընթացիկ և կապիտալ բնույթի տարբերակելու հայտանիշները և չափերը սահմանելու մասին» N 161 որոշման «ա»-«գ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը (այսուհետ՝ ընդհանուր ծախսեր) համարվում են կապիտալ ծախսեր, եթե ընդհանուր ծախսերում ներառված են նյութական ակտիվների փոխարինման (այդ թվում՝ հիմնական միջոցի մասի (բաղկացուցիչի) փոխարինման) և (կամ) ավելացման ծախսեր (այսուհետ՝ նյութական ծախսեր) և, եթե բավարարված են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ներքոհիշյալ պայմաններից որևէ մեկը՝

1) եթե ընդհանուր ծախսերում ներառված նյութական ծախսերի հաշվեկշռային արժեքների հանրագումարն առանձին դեպքերում գերազանցում է տվյալ հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 5 տոկոսը.

2) եթե ընդհանուր ծախսերում ներառված նյութական ծախսերի հաշվեկշռային արժեքների հանրագումարն առանձին դեպքերով չի գերազանցում տվյալ հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 5 տոկոսը, սակայն տարվա սկզբից կատարված սույն ենթակետում նշված ընդհանուր ծախսերում ներառված նյութական ծախսերի հանրագումարն ամբողջությամբ կամ մի մասով գերազանցում է տվյալ հիմնական միջոցի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 15 տոկոսը: Այս դեպքում կապիտալ ծախսեր են համարվում հաշվետու տարվա սկզբից ժամանակագրական կարգով կատարված այն ընդհանուր ծախսերը, որոնցում ներառված նյութական ծախսերի հանրագումարով ամբողջությամբ կամ մի մասով գերազանցվել է հիմնական միջոցի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 15 տոկոսի շեմը և դրանից հետո կատարված բոլոր ընդհանուր ծախսերը, որոնք ներառում են նյութական ծախսեր:

Սույն կետի իմաստով ընդհանուր ծախսերը ներառում են ինչպես նյութական ծախսերը, այնպես էլ դրանց կատարման (այդ թվում՝ հիմնական միջոցի մասի փոխարինման (ավելացման) հետ անմիջականորեն կապված այլ ծախսերը:

Շահութահարկը որոշելիս կապիտալ ծախսեր են համարվում նաև նյութական ծախսեր չպարունակող ծախսերը, եթե դրանց հանրագումարը հաշվետու տարվա սկզբից ամբողջությամբ կամ մի մասով գերազանցում է տվյալ հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքի 15 տոկոսը:

բ. հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը (բացառությամբ սույն որոշման «գ» կետում նշված սպասարկման ծախսերի) համարվում են ընթացիկ ծախսեր, եթե դրանք սույն որոշման «ա» կետի համաձայն չեն համարվում կապիտալ ծախսեր:

գ. հիմնական միջոցների վրա կատարված` դրանց շահագործման ապահովման համար անհրաժեշտ ծախսերը համարվում են սպասարկման ծախսեր, եթե դրանք սույն որոշման «ա» կետի համաձայն չեն համարվում կապիտալ ծախսեր:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է միայն 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հաշվարկման նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. նոյեմբերի 24

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան