Գլխավոր տեղեկություն
Համար
N 1362-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2017 թվականի N 1362-Ա

 

ՀԱԿՈԲ ԵՆՈՔՅԱՆԻ` ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով ու ՄԱԿ-ի քրեական արդարադատության և հանցավորության կանխարգելման հանձնաժողովների համատեղ նիստերին, ինչպես նաև ՄԱԿ-ի քրեական արդարադատության և հանցավորության կանխարգելման հանձնաժողովի առանձին նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Ենոքյանի` 2017 թվականի դեկտեմբերի 6-8-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 24
Երևան