ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2017 թվականի N 1365-Ա
ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) կողմից կազմակերպված՝ զանգվածային անտառային հրդեհների, ջրհեղեղների և սեյսմիկ ռիսկերի աշխատանքային խմբերի հանդիպումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Մուրադյանի՝ 2017 թվականի նոյեմբերի 8-10-ը Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Մուրադյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել 3-օրյա ժամկետում Արթուր Մուրադյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|