Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՈ-08-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.11.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.22/69(1344) Հոդ.1165
Ընդունող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով և 21-րդ հոդվածի 12-րդ մասով՝ որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաբլոյան

 

2017 թ. նոյեմբերի 16

ՆՈ-08-Ն

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահի
2017 թվականի նոյեմբերի 16-ի
թիվ ՆՈ-08-Ն որոշման

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում (այսուհետ` Աշխատակազմ) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և պետական ծառայողի ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմվում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` Օրենք) և սույն կարգին համապատասխան:

2. Մրցույթի մասնակիցների կամ պետական ծառայողների գիտելիքներն Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված բնագավառներում ստուգելու համար կազմված հարցաշարը (այսուհետ` Հարցաշար) բաղկացած է հարցերից (խնդիրներից): Հարցերը վերաբերում են համապատասխան բնագավառների կոնկրետ հարցադրումներին, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրությանը:

3. Պետական ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսված յուրաքանչյուր բնագավառի հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) քանակը պետք է պակաս չլինի թեստային առաջադրանքում տվյալ բնագավառի համար նախատեսված հարցերի քանակի եռապատիկից:

4. Հարցաշարը, դրանում ընդգրկված կոդավորված, համարակալված հարցերը (խնդիրները) և դրանց ճիշտ պատասխանները կազմում է Աշխատակազմը:

5. Հարցերը (խնդիրները) կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի:

6. Աշխատակազմը հատուկ առանձնացված համակարգչում զետեղում է Հարցաշարը, դրանում ընդգրկված կոդավորված, համարակալված հարցերը (խնդիրները) և յուրաքանչյուր հարցի (խնդրի) երեք կամ չորս ենթադրյալ պատասխանները, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

7. Մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ Աշխատակազմը հրապարակում է Հարցաշարը: Հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) ճիշտ պատասխանները հրապարակման ենթակա չեն:

8. Թեստերը կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախօրոք զետեղված Հարցաշարի կոդավորված հարցերից (խնդիրներից)` պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխաններն ու միասնականացնում:

 9. Թեստերը կազմում են մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները՝ մրցույթի մասնակիցների կամ պետական ծառայողների գիտելիքներն Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված բնագավառներում ստուգելու համար:

10. Մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները թեստերը կազմում են մինչև թեստավորման փուլ սկսելը:

11. Յուրաքանչյուր մրցույթի դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ` սույն կարգին և թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին համապատասխան:

12. Թեստավորման առաջադրանքները մրցույթի մասնակցին կամ պետական ծառայողին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով:

 

ՀՀ Ազգային ժողովի

աշխատակազմի
ղեկավար-
գլխավոր քարտուղար

Ա. Սաղաթելյան