Գլխավոր տեղեկություն
Համար
N 895-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (16.11.2017-21.03.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.10/48(1061) Հոդ.800
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2014 թվականի N 895-Ն

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ, միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ, թաղման նպաստ նշանակող իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է, իսկ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակող իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության դատախազությունն է.

2) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում նշված անձինք պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական սպասարկմամբ ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով.

3) միանվագ դրամական օգնության չափը 4500000 դրամ է.

3.1) հիմնական կենսաթոշակի չափը 14000 դրամ է.

4) մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը 5000 դրամ է.

5) հուղարկավորության նպաստի չափը 700000 դրամ է.

6) թաղման նպաստի չափը 200000 դրամ է:

(1-ին կետը լրաց. 25.12.14 N 1498-Ն)

2. Հաստատել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն`

1) հուղարկավորության նպաստ, միանվագ դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) կենսաթոշակ, թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) հաշվարկային աշխատավարձը հաշվարկելու կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

6) պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքը լրացնելու և տրամադրելու կարգը` համաձայն N 6 հավելվածի:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին 2017 թվականի հուլիսի 1-ից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը փոխանցել դատախազության համակարգի կենսաթոշակառուների կենսաթոշակին վերաբերող գործերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 3

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հուղարկավորության նպաստը, միանվագ դրամական օգնությունը նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝

1) պետական պաշտոն զբաղեցրած անձ՝ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձ.

2) պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիք (ընտանիքի անդամ)՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի ամուսինը, մինչև 18 տարեկան երեխան և 18 տարին լրացած զավակը, պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) օրվա դրությամբ նրա հետ համատեղ բնակված՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում բնակության վայրի (այսուհետ՝ բնակության վայր) նույն հասցեում հաշվառված ծնողները, քույրը, եղբայրը.

3) զոհված՝ պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահացած (զոհված)՝ պետական պաշտոն զբաղեցրած անձ.

4) տարածքային բաժին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին:

3. Հուղարկավորության նպաստը նշանակվում և վճարվում է զոհվածի հուղարկավորությունը կատարած անձին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զոհվածի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Հուղարկավորության նպաստ չի նշանակվում և չի վճարվում, եթե հուղարկավորությունը կազմակերպել է պետությունը:

4. Հուղարկավորության նպաստը և միանվագ դրամական օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով:

5. Զոհվածի հուղարկավորությունը կատարած անձը հուղարկավորության նպաստը նշանակելու համար տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում նշված՝ անձը հաստատող փաստաթղթի (այսուհետ՝ անձը հաստատող փաստաթուղթ) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, բանկային հաշվի համարը,

բ. զոհվածի անունը, ազգանունը.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

3) զոհվածի մահվան վկայականը.

4) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ:

(5-րդ կետը փոփ. 16.07.15 N 786-Ն, 08.12.16 N 1250-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված միանվագ դրամական օգնություն նշանակելու կամ զոհվածի ընտանիքի անդամներին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար:

7. Տարածքային բաժինը, հիմք ընդունելով դիմումը և ներկայացված փաստաթղթերը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) նշանակել և վճարել հուղարկավորության նպաստը.

2) մերժել հուղարկավորության նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել դիմողին՝ նշելով մերժման պատճառները:

8. Տարածքային բաժինը մերժում է հուղարկավորության նպաստ նշանակելը, եթե ներկայացվել են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը կամ դիմումում նշված տվյալները թերի են, կամ դիմողը չունի հուղարկավորության նպաստ ստանալու իրավունք:

9. Հուղարկավորության նպաստը նշանակելու և վճարելու մասին որոշում ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հուղարկավորության նպաստի գումարը փոխանցվում է դիմողի բանկային հաշվի համարին:

10. Միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է զոհվածի ընտանիքին, ընտանիքի՝ սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված չափահաս անդամներից որևէ մեկի դիմումի հիման վրա, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զոհվածի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի դեպքում միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա:

11. Զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև օրինական ներկայացուցիչը) միանվագ դրամական օգնությունը նշանակելու համար զոհվածի վերջին բնակության վայրի տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, բանկային հաշվի համարը (խնամակալի դիմելու դեպքում` երեխայի անվամբ բացված), ազգակցական կապը զոհվածի հետ,

բ. զոհվածի անունը, ազգանունը.

2) զոհվածի ընտանիքի անդամ լինելը հաստատող փաստաթղթեր.

3) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

4) զոհվածի մահվան վկայականը.

5) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ.

6) ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը լինելը հաստատող փաստաթուղթը:

(11-րդ կետը փոփ. 16.07.15 N 786-Ն)

12. Սույն կարգի 11-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված հուղարկավորության նպաստ նշանակելու կամ զոհվածի ընտանիքի անդամներին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար:

13. Տարածքային բաժինը, հիմք ընդունելով դիմումը և ներկայացված փաստաթղթերը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) նշանակել և վճարել միանվագ դրամական օգնությունը.

2) մերժել միանվագ դրամական օգնություն նշանակելը և դրա մասին տեղեկացնել դիմողին` նշելով մերժման պատճառները:

14. Տարածքային բաժինը մերժում է միանվագ դրամական օգնություն նշանակելը, եթե ներկայացվել են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը կամ դիմումում նշված տվյալները թերի են, կամ դիմողը չունի միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք:

15. Միանվագ դրամական օգնությունը նշանակելու և վճարելու մասին որոշում ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում միանվագ դրամական օգնության գումարը փոխանցվում է դիմողի բանկային հաշվի համարին:

16. Տարածքային բաժինը սույն կարգի 7-րդ կետի 2-րդ և 13-րդ կետի 2-րդ ենթակետերով սահմանված որոշման մասին` որոշումն ընդունվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է դիմողին: Եթե տարածքային բաժինը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա նամակն ուղարկվում է դիմողի՝ բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում, եթե հուղարկավորության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելը մերժելու հիմքերը վերացնող փաստաթղթերը ներկայացվում են նախորդ դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:

17. Հուղարկավորության նպաստը կամ միանվագ դրամական օգնությունը նշանակելու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն կազմվում է հուղարկավորության նպաստին կամ միանվագ դրամական օգնությանը վերաբերող գործ:

(հավելվածը փոփ. 16.07.15 N 786-Ն, 08.12.16 N 1250-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺԸ (ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ) ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակի չափը հաշվարկելու համար մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելուն առնչվող հարաբերությունները:

2. Պետական պաշտոն զբաղեցրած անձի` օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք տրվող ժամանակահատվածներում և մասնագիտական ստաժում հաշվառվում են 1990 թվականի օգոստոսի 23-ից հետո պաշտոնավարած ժամանակահատվածները:

3. Կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված պաշտոնն զբաղեցնելու ժամանակահատվածին հավասարեցվում են՝

1) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2) Հայաստանի Հանրապետության պետական նախարարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վարչության պետի և պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

4) Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահի և նրա տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

5) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ - նախարարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

9) Երևանի քաղաքապետի և Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնները 1996 թվականի փետրվարի 23-ից մինչև 2009 թվականի մայիսի 31-ը զբաղեցնելու ժամանակահատվածը:

(3-րդ կետը լրաց. 16.07.15 N 786-Ն, 26.05.16 N 542-Ն)

4. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 5.1-ին կետերում նշված` կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածում հաշվառվում են դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները, ինչպես նաև՝

1) մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի և դատախազության գիտաուսումնական հաստատությունների՝ դասային աստիճան ունեցող աշխատողների, դատախազության համակարգում քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2) քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակվելու դեպքում՝ մինչև այդ պաշտոնում նշանակվելը պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:

(4-րդ կետը փոփ. 02.11.17 N 1382-Ն)

5. Կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածը կենսաթոշակ նշանակելիս հաշվառվում է օրացուցային հաշվարկով` բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորին կենսաթոշակ նշանակելիս, երբ կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը) հաշվարկվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով:

(5-րդ կետը լրաց. 09.10.14 N 1098-Ն)

6. Օրենքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելիս՝ մասնագիտական ստաժում հաշվառվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում նշված պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը` ներառյալ սույն կարգի 3-րդ կետում նշված ժամանակահատվածները:

7. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանություններ, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններ, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներ) ղեկավարի պաշտոն զբաղեցրած անձին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելիս՝ մասնագիտական ստաժում հաշվառվում են այդ պաշտոնում աշխատած և սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամանակահատվածները:

8. Դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին, քննչական կոմիտեի ծառայողին և նրանց ընտանիքների անդամներին նշանակվող կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար մասնագիտական ստաժում հաշվառվում են սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված ժամանակահատվածները, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով սահմանված՝ դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները:

8.1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին կենսաթոշակ նշանակելիս՝ պատգամավորը համարվում է մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած, եթե նա պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական գումարման ընտրությունների տարում, և նրա լիազորություններն ավարտվել են ընտրվելուն հաջորդող հինգերորդ, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին, երկրորդ և երրորդ գումարումների դեպքում՝ չորրորդ տարվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կապակցությամբ:

(8.1-ին կետը լրաց. 09.10.14 N 1098-Ն)

9. Օրենքով կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածում, ինչպես նաև մասնագիտական ստաժում հաշվառվում է պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև տվյալ պաշտոնից ազատվելու օրն ընկած ժամանակահատվածը: Ընդ որում`

1) պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև հաջորդ տարվա նույն ամսվա նույն օրը (նույն ամսաթիվը՝ ներառյալ) ընկած ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մեկ լրիվ տարի.

2) պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև հաջորդ ամսվա նույն օրը (նույն ամսաթիվը՝ ներառյալ) ընկած ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մեկ լրիվ ամիս.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված ժամանակահատվածներում չընդգրկված՝ յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս.

4) սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված յուրաքանչյուր 12 ամիսը հաշվարկվում է որպես մեկ տարվա մասնագիտական ստաժ:

10. Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)՝ մասնագիտական ստաժի հանրագումարում մինչև վեց ամսվա ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ վեց ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

11. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հաստատվում է աշխատանքային գրքույկով, կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տված տեղեկանքով, կամ արխիվային տեղեկանքով:

(11-րդ կետը լրաց. 09.10.14 N 1098-Ն)

(հավելվածը լրաց. 09.10.14 N 1098-Ն, 16.07.15 N 786-Ն, 26.05.16 N 542-Ն, փոփ. 02.11.17 N 1382-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ, ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կենսաթոշակը և թաղման նպաստը նշանակելուն ու վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար պետական պաշտոն զբաղեցրած անձն անձամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին (այսուհետ՝ տարածքային բաժին) է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում նշված անձը հաստատող փաստաթղթի (այսուհետ՝ անձը հաստատող փաստաթուղթ) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բնակության վայրի (այսուհետ՝ բնակության վայր) հասցեն,

բ. կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ դիմողի բանկային հաշվի համարը,

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև հայտարարություն չաշխատելու մասին.

3) օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ կենսաթոշակի իրավունք տվող պետական պաշտոն զբաղեցնելը (պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը) հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցնելու) հիմքերը հաստատող փաստաթղթեր (բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով սահմանված հիմքերով կենսաթոշակի իրավունք տվող դեպքերի), պետական պաշտոն զբաղեցրած անձի մասնագիտական ստաժը հաստատող փաստաթղթեր.

4) օրենքի 2-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված դեպքում՝

ա. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված բժշկասոցիալական փորձաքննական որոշումը պետական պաշտոն զբաղեցրած անձին հաշմանդամ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին,

բ. պետական պաշտոն զբաղեցրած անձի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ վնասվածք, խեղում ստանալու պատճառ հանդիսացած դեպքի ժամանակ պետական պաշտոն զբաղեցրած անձը կատարել է իր պաշտոնական պարտականությունները կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ:

(2-րդ կետը լրաց. 09.10.14 N 1098-Ն, փոփ. 16.07.15 N 786-Ն)

3. Այլ օրենքներով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նպաստ) ստանալու իրավունք ունեցող անձն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակելու մասին դիմումը ներկայացնում է տարածքային բաժին: Այս դեպքում օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվելու օրվանից այլ օրենքներով նշանակված կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է:

(3-րդ կետը փոփ. 08.12.16 N 1250-Ն)

4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը խնամակալության տակ գտնվող անձին կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնում է խնամակալը՝ դիմումին կցելով նաև խնամակալությունը հաստատող փաստաթուղթը:

5. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահացած (զոհված)՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի (այսուհետ՝ զոհված)՝

1) 18 տարին չլրացած երեխան.

2) 18 տարին լրացած զավակը` ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը.

3) մահվան օրվա դրությամբ, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, նրա հետ համատեղ նույն բնակության վայրի հասցեում հաշվառված` 18 տարին չլրացած եղբայրը, քույրը և թոռը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

4) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

5) մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում.

6) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` անկախ տարիքից, եթե նա զբաղված է զոհվածի՝ օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող և 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրի հասցեում և չի աշխատում.

7) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամը` անկախ տարիքից, եթե նա զբաղված է զոհվածի՝ 14 տարին չլրացած և օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրի հասցեում և չի աշխատում:

6. Զոհվածի ընտանիքի՝ սույն կարգի 5-րդ կետում նշված բոլոր անդամներին նշանակվում է մեկ կենսաթոշակ:

7. Զոհվածի ընտանիքի՝ սույն կարգի 5-րդ կետում նշված անձի (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անդամի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) դիմումի հիման վրա նրա բաժնեմասն առանձնացվում և վճարվում է իրեն: Այս դեպքում կենսաթոշակի` ընտանիքի անդամի բաժնեմասը հաշվարկվում է նշանակված կենսաթոշակի չափն ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Կենսաթոշակի առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

8. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար՝ զոհվածի ընտանիքի` սույն կարգի 5-րդ կետում նշված գործունակ անդամներից մեկը տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն,

 բ. կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ դիմողի բանկային հաշվի համարը,

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան վկայականը.

4) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ.

5) զոհվածի մասնագիտական ստաժը հաստատող փաստաթղթեր.

6) ըստ անհրաժեշտության՝

ա. զոհվածի երեխայի, զավակի, ամուսնու, ծնողի անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, զավակին հաշմանդամ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի բժշկասոցիալական փորձաքննական որոշումը, չաշխատելու մասին ամուսնու, ծնողի գրավոր հայտարարությունը,

բ. զոհվածի` 18 տարին չլրացած եղբոր, քրոջ, թոռան անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, եղբոր, քրոջ, թոռան ծնողներին հաշմանդամ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,

գ. զոհվածի` օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված` ամուսնու կամ խնամակալ ճանաչված անձի անձը հաստատող փաստաթուղթը, խնամակալությունը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, չաշխատելու մասին գրավոր հայտարարությունը,

դ. զոհվածի` օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 14 տարին չլրացած երեխայի խնամքով զբաղված` ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, չաշխատելու մասին գրավոր հայտարարությունը,

ե. ամուսնության վկայականը,

զ. առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը:

(8-րդ կետը փոփ. 16.07.15 N 786-Ն)

9. Սույն կարգի 8-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված հուղարկավորության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու համար:

10. Անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի անունից սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված դիմումները ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ ներկայացնելով օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը:

11. Օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է՝

1) պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու) կամ աշխատանքից ազատվելու կամ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո 6 ամսվա ընթացքում.

2) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո վեց ամսվա ընթացքում.

3) հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո վեց ամսվա ընթացքում.

4) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո:

(11-րդ կետը խմբ. 16.07.15 N 786-Ն)

12. Աշխատանքային, զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին, նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է աշխատանքային, զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում՝ դադարեցնելու օրվանից:

13. Օրենքի հիման վրա կենսաթոշակի չափը հաշվարկելիս` հիմք են ընդունվում`

1) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնի համար սահմանված գործակիցը.

2) Հայաստանի Հանրապետության պետական նախարարի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության նախարարի պաշտոնի համար սահմանված գործակիցը.

3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վարչության պետի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, իսկ վարչության պետի տեղակալին կենսաթոշակ նշանակելիս՝ տնօրենի տեղակալի պաշտոնի համար սահմանված գործակիցները.

4) Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության վարչապետի, իսկ նախագահի տեղակալին կենսաթոշակ նշանակելիս՝ փոխվարչապետի պաշտոնի համար սահմանված գործակիցը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարարի պաշտոններ զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության նախարարի պաշտոնի համար սահմանված գործակիցը.

6) Երևանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության մարզպետի պաշտոնի համար սահմանված գործակիցը, իսկ Երևանի քաղաքապետի տեղակալին կենսաթոշակ նշանակելիս՝ Հայաստանի Հանրապետության մարզպետի տեղակալի պաշտոնի համար սահմանված գործակիցը:

(13-րդ կետը խմբ. 16.07.15 N 786-Ն, լրաց. 26.05.16 N 542-Ն)

14. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոն զբաղեցրած անձին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելիս՝ հիմք է ընդունվում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 9 հավելվածով դիվանագիտական ծառայության առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի համար սահմանված գործակիցը:

15. Օրենքով նշանակված կենսաթոշակը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ սահմանված կարգով:

16. Օրենքով նշանակված կենսաթոշակը լիազորագրով վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով:

17. Օրենքով սահմանված՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, կենսաթոշակի վճարումը դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով զինվորական կենսաթոշակի համար սահմանված դեպքերում և կարգով:

18. Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի` աշխատանքի ընդունվելու (պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ այլ վճարովի աշխատանք կատարելու, որպես անհատ ձեռնարկատեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու) դեպքում աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սույն կետից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պետական պաշտոն զբաղեցրած անձը կատարում է գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք:

(18-րդ կետը խմբ. 16.07.15 N 786-Ն)

19. Սույն կարգի 18-րդ կետի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կամ դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ է նշանակվել օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով կամ քննչական կոմիտեի ծառայողին կենսաթոշակ է նշանակվել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

20. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, եթե պետական պաշտոն զբաղեցրած անձն օրենքով սահմանված կենսաթոշակի նշանակումից հետո անցնել է զինվորական ծառայության (Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմում), նշանակվել է քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատավորի պաշտոնում:

21. Սույն կարգի 18-րդ և 20-րդ կետերով սահմանված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է աշխատանքից ազատվելուց (աշխատանքային պայմանագիրը լուծելուց, պետական և համայնքային պաշտոնից, նոտարի պաշտոնից ազատվելուց, որպես անհատ ձեռնարկատեր՝ հաշվառումից հանվելուց, զինվորական ծառայությունից ազատվելուց, քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատավորի պաշտոնից ազատվելուց) հետո մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

22. Օրենքով կենսաթոշակ նշանակելուց հետո կրկին օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պաշտոն զբաղեցնելու և պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցնելու) դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է սույն կարգի 21-րդ կետով սահմանված կարգով: Այս դեպքում մասնագիտական ստաժը և կենսաթոշակի չափը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:

23. Օրենքով նշանակված՝ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով (այդ թվում՝ լիազորագրով):

24. Օրենքով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը փոխվելու դեպքում՝ հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը և գործակիցը փոխվելու ամսվա 1-ից:

25. Զոհվածի ընտանիքի՝ օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անդամի պահանջով առանձնացված բաժնեմասը վերահաշվարկվում է օրենքով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկելու, ինչպես նաև օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անդամների թիվը փոխվելու դեպքում: Եթե կենսաթոշակը վճարվում է բաժնեմասով, ապա կենսաթոշակը բաժնեմասով ստացողի մահվանը հաջորդող ամսվա 1-ից բաժնեմասը վճարվում է զոհվածի ընտանիքի՝ կենսաթոշակը բաժնեմասով ստացող մյուս անդամներին:

26. Բնակության վայրը փոխելու (բնակչության պետական ռեգիստրում նոր բնակության վայրի հասցեում հաշվառվելու) դեպքում կենսաթոշակառուն դիմում է նոր բնակության վայրի տարածքային բաժին՝ կենսաթոշակը նոր բնակության վայրի հասցեում վճարելու համար:

27. Օրենքով նշանակված կենսաթոշակից պահումներ կատարվում, ավելի վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում, հետ գանձվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում են վերականգնվում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պայմաններով, կարգով և չափով:

(27-րդ կետը փոփ. 02.11.17 N 1382-Ն)

28. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին և բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման NN 8 և 9 հավելվածներում նշված կարգով: Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին վճարվում է կենսաթոշակի՝ մասնագիտական ստաժով հաշվարկված մասը:

29. Օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի (կենսաթոշակառուի) մահվան դեպքում կենսաթոշակառուի հուղարկավորությունը կատարած անձը տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն,

 բ. թաղման նպաստը վճարելու եղանակը, թաղման նպաստն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ դիմողի բանկային հաշվի համարը,

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

2) անձը հաստատող փաստաթուղթը.

3) կենսաթոշակառուի մահվան վկայականը.

4) եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության կողմից կամ, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն, կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված` գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքն անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին:

(29-րդ կետը փոփ. 08.12.16 N 1250-Ն)

30. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու, Հայաստանի Հանրապետության տարածքում կենսաթոշակառուի բնակության վայրը փոխելու, կենսաթոշակը բաժնեմասով վճարելու, թաղման նպաստը նշանակելու, չվճարված կենսաթոշակը վճարելու և օրենքով սահմանված այլ դեպքերում տարածքային բաժին դիմելու դեպքում դիմումը և կից ներկայացված փաստաթղթերն ընդունելու (հաշվառելու, կենսաթոշակի գործ կազմելու), ներկայացված դիմումի և փաստաթղթերի հիման վրա որոշումներ ընդունելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ սահմանված կարգով:

31. Կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) վարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգով:

32. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար դիմելու դեպքում անձը, բացի սույն կարգով սահմանված փաստաթղթերից, ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 10-րդ ենթակետով հաստատված ցանկի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

33. Սույն կարգով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ:

34. Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են:

35. Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը:

36. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակները համարվում են օրենքով նշանակված և հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով: Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

37. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամին, դատավորին, դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին, ինչպես նաև դատախազի ընտանիքի անդամներին մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված կենսաթոշակները, օրենքի 9-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակները համարվում են օրենքով նշանակված և հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով՝ անկախ օրենքով կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից: Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը շարունակում է վճարվել նախկին չափով: Այս դեպքում սույն կետում նշված՝ հաշմանդամության կենսաթոշակները, ինչպես նաև հատուկ քննչական ծառայության ծառայողի և դատախազի ընտանիքների անդամներին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակները հաշվարկելիս՝ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի նկատմամբ կիրառվում են զինվորական կենսաթոշակների համար սահմանված տոկոսաչափերը:

(37-րդ կետը փոփ. 16.07.15 N 786-Ն)

38. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս (կենսաթոշակ վճարելը վերսկսելիս)՝ սույն կարգի 36-րդ և 37-րդ կետերով սահմանված (մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված) կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում:

39. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված դիմումը` օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում ներկայացվելու դեպքում՝ օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, բայց ոչ ավելի վաղ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից:

(39-րդ կետը խմբ. 19.11.14 N 1319-Ն)

(հավելվածը լրաց. 09.10.14 N 1098-Ն, խմբ. 19.11.14 N 1319-Ն, փոփ., խմբ. 16.07.15 N 786-Ն, լրաց. 26.05.16 N 542-Ն, փոփ. 08.12.16 N 1250-Ն, 02.11.17 N 1382-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատախազի պաշտոն զբաղեցրած անձին և հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու դեպքում հաշվարկային աշխատավարձը հաշվարկելուն առնչվող հարաբերությունները:

2. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի (այդ թվում` օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի ութերորդ պարբերությունում նշված անձի) հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է դատախազի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելավճարի հանրագումարի) 90 տոկոսի չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիները` դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

(2-րդ կետը լրաց. 02.11.17 N 1382-Ն)

3. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար՝

1) գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է 428070 դրամ.

2) գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85.60 տոկոսի չափով.

3) գլխավոր դատախազության վարչության պետի, Երևան քաղաքի դատախազի, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 80.79 տոկոսի չափով.

4) մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազի և կայազորների զինվորական դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսի չափով.

5) գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 71.19 տոկոսի չափով.

6) գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 66.39 տոկոսի չափով.

7) գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 61.59 տոկոսի չափով.

8) Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 56.79 տոկոսի չափով.

9) Երևան քաղաքի դատախազության դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 51.99 տոկոսի չափով.

10) մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 47.18 տոկոսի չափով։

4. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանի համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ՝ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով: Մյուս դասային աստիճանների համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ՝ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝

1) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի համար` 85 տոկոսը.

2) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի համար` 80 տոկոսը.

3) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսը.

4) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսը.

5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60 տոկոսը.

6) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսը.

7) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսը.

8) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսը.

9) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսը:

5. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է՝ դատախազի պաշտոնային դրույքաչափին դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար իրենց շնորհված դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4 տոկոսի չափով հավելավճար ավելացնելու միջոցով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

6. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ՊԴ+0.04xՍx ԴԱՀ)x0.9 բանաձևով, որտեղ՝

1) ՀԱ-ն դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ՊԴ-ն դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա վերջին պաշտոնին համապատասխանող՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված պաշտոնային դրույքաչափն է.

3) ԴԱՀ-ը դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած դասային աստիճանին համապատասխանող՝ սույն կարգի 4-րդ կետով դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափն է.

4) Ս-ն դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է՝ տարիներով:

(6-րդ կետը փոփ., լրաց. 16.07.15 N 786-Ն)

7. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի (այդ թվում` օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի ութերորդ պարբերությունում նշված անձի) հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի, դասային աստիճանի համար տրվող հավելման և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելման հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիները՝ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

(7-րդ կետը լրաց. 02.11.17 N 1382-Ն)

8. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար սահմանվում են հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափերի հետևյալ չափերը՝

1) հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսը.

2) հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 90.52 տոկոսը.

3) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 85.78 տոկոսը.

4) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 81.05 տոկոսը:

9. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար, ելնելով հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափից, դասային աստիճանների համար սահմանվում են հետևյալ չափերով հավելավճարներ՝

1) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսով.

2) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսով.

3) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60 տոկոսով.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսով.

5) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսով.

6) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսով.

7) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսով:

10. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է՝ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափին դասային աստիճանի համար տրվող հավելում և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի, քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար իրենց շնորհված դասային աստիճանների համար սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4 տոկոսի չափով հավելավճար ավելացնելու միջոցով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

(10-րդ կետը փոփ. 16.07.15 N 786-Ն)

11. Եթե սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը գերազանցում է 120000 դրամը, ապա հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ)-29280-(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ-120000)x0.26 բանաձևով, որտեղ՝

1) ՀԱ-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ՊԴ-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի՝ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա վերջին պաշտոնին համապատասխանող՝ սույն կարգի 8-րդ կետով սահմանված պաշտոնային դրույքաչափն է.

3) ԴԱՀ-ը հատուկ քննչական ծառայության ծառայողի՝ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած դասային աստիճանին համապատասխանող՝ սույն կարգի 9-րդ կետով դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափն է.

4) Ս-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է՝ տարիներով:

(11-րդ կետը փոփ., լրաց. 16.07.15 N 786-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 16.07.15 N 786-Ն, լրաց. 02.11.17 N 1382-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ` ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍՎԱԾՔ, ԽԵՂՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ (ԶՈՀՎԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

1. Պետական պաշտոն զբաղեցրած անձը

____________________________________ 

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

2. Աշխատանքի վայրը __________________________________________________________

 

3. Պաշտոնը __________________________________________________________________

 

4. Դեպքը տեղի է ունեցել ________________________________________________________

(վայրը, օրը, ամսաթիվը, տարեթիվը)

(լրացվում է իրավապահ մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

 

____________________________________________________________________________

(պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ)

 

5. Զոհվել է ___________________________________________________________________

(օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է իրավապահ մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

 

6. Հաշմանդամ է ճանաչվել և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում

___________________________________________________________________________

(օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա) 

     

Կազմակերպության աշխատակազմի ղեկավար

 

___ ___________ 20 թ.

______________

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ` ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍՎԱԾՔ, ԽԵՂՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ (ԶՈՀՎԵԼՈՒ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) լրացնելու և տրամադրելու կանոններին առնչվող հարաբերությունները:

2. Տեղեկանքը տրամադրում է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստացած կամ մահացած (զոհված)՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատավայրի (որտեղ աշխատել է պետական պաշտոն զբաղեցրած անձը վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) օրվա դրությամբ) աշխատակազմի ղեկավարը (այսուհետ` աշխատակազմի ղեկավար)՝ այն լրացնելու համար հիմք ընդունելով իրավապահ մարմինների, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի տված փաստաթղթերը:

3. Տեղեկանքը տրամադրվում է այն ստանալու համար դիմելու դեպքում՝ իրավապահ մարմինների, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի տված փաստաթղթերն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկանքի հետ միասին վերադարձվում են նաև այն լրացնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերը:

5. Տեղեկանքը տրամադրելու համար իրավապահ մարմիններից, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնից փաստաթղթերը՝ հարցման միջոցով ստանում է աշխատակազմի ղեկավարը, եթե դիմողը չի ներկայացնում այդ փաստաթղթերը:

6. Տեղեկանքն ստանալու մասին դիմումը ենթակա է մերժման, եթե առկա չեն այն լրացնելու համար անհրաժեշտ` սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը, կամ եթե պետական պաշտոն զբաղեցրած անձը վնասվածք, խեղում է ստացել կամ մահացել (զոհվել) է ոչ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ:

7. Տեղեկանքն ստանալու մասին դիմումի մերժման դեպքում աշխատակազմի ղեկավարը դրա մասին պատշաճ կարգով տեղեկացնում է դիմումատուին՝ մերժման հիմքերն ի հայտ գալու (իրեն հայտնի դառնալու, համապատասխան փաստաթղթերը տնօրինելու) օրվանից հետո մեկօրյա ժամկետում: Մերժմանը վերաբերող փաստաթղթին կցվում է հիմք հանդիսացող փաստաթուղթը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան