Գլխավոր տեղեկություն
Համար
N 1214-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.10.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2017 թվականի N 1214-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 2-3-ը Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Տաշքենդի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Կարեն Կարապետյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Արամ Արարատյանինը, Լևոն Մինասյանինը, Արսեն Նաջարյանինը, Արմեն Ալեքսանյանինը և Արմեն Մարտիրոսյանինը (վերջինիս համար նաև ճանապարհածախսը)՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վաչե Գաբրիելյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Մարատ Մելիքյանինը և Արտակ Կարապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2017 թվականի նոյեմբերի 2-ին՝ Երևան-Տաշքենդ, իսկ 2017 թվականի նոյեմբերի 3-ին՝ Տաշքենդ-Երևան երթուղով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 3-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

5. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ուզբեկստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 25

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հոկտեմբերի 25-ի N 1214-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ նոյեմբերի 2-3-Ը ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՏԱՇՔԵՆԴ) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Կ. Կարապետյան

- ՀՀ վարչապետ

    

Վ. Գաբրիելյան

- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

 

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Ս. Քարտաշյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

Ա. Վարդանյան

- ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերի հանձնաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ

 

Ա. Ղևոնդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար

 

Ա. Արարատյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

Լ. Մինասյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ

 

Ա. Նաջարյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

Մ. Մելիքյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի պետի պաշտոնակատար (26.10.2017 թ. - 04.11.2017 թ.)

 

Ա. Կարապետյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության խորհրդական (26.10.2017թ.-04.11.2017 թ.)

 

Ա. Շահինյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր

 

Տ. Մեհրաբյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ

 

Ա. Ալեքսանյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

 

Ա. Մարտիրոսյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող (26.10.2017 թ. -03.11.2017 թ.)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան