Գլխավոր տեղեկություն
Համար
N 1118-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.11.2017-24.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.07/65(1154) Հոդ.883
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1118-Ն

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 6-րդ հավելվածի «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» արձանագրության 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից, եթե այդպիսի տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով) կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին:

2. Սույն որոշման իմաստով գերակա ոլորտներ սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ոլորտներն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների արտադրությունը (այսուհետ` գերակա ոլորտ):

3. Հաստատել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանների հաստատման կարգը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշման իմաստով լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

(4-րդ կետը փոփ. 26.10.17 N 1374-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանների հաստատման հետ կապված հարաբերությունները:

2. Գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) եզրակացության հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 26.10.17 N 1374-Ն)

3. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) կարող է դիմել գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքերից ազատման արտոնությունից օգտվելու համար:

4. Գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքերից ազատման արտոնությունից օգտվելու համար հայտը (այսուհետ՝ հայտ) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

5. Հայտը պետք է ներառի`

1) ներդրումային ծրագիրը` համաձայն սույն կարգի N 1 ձևի.

2) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի ցանկը և դրանց տեխնիկական բնութագիրը` համաձայն սույն կարգի N 2 ձևի.

3) հայտարարությունը՝ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը և (կամ) հումքն ու նյութերը բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու մասին` համաձայն սույն կարգի N 3 ձևի:

6. Հայտատուն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիության համար:

7. Հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտային նախարարություն (նախարարություններ)՝ կարծիքի և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` եզրակացության:

(7-րդ կետը լրաց. 30.06.16 N 672-Ն, փոփ. 26.10.17 N 1374-Ն)

8. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտային նախարարությունը (նախարարությունները) 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված հայտը և տրամադրում են իրենց կարծիքը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:

(8-րդ կետը լրաց. 30.06.16 N 672-Ն, փոփ. 26.10.17 N 1374-Ն)

9. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը 8-րդ կետով սահմանված մարմիններից կարծիքը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված հայտը, պատրաստում է եզրակացություն՝ ամփոփելով Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտային նախարարության կարծիքները, և այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

(9-րդ կետը լրաց. 30.06.16 N 672-Ն, փոփ. 26.10.17 N 1374-Ն)

10. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտային նախարարության կարծիքը և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության եզրակացությունը կազմվում են` ելնելով հետևյալից.

1) ներդրումային ծրագիրն իրականացվում է գերակա ոլորտում.

2) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը և (կամ) հումքն ու նյութերը կկիրառվեն բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում.

3) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով) կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին.

4) ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում փաստացի իրականացված կամ կանխատեսվող ներդրումների ծավալը.

5) ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում արտադրված (արտադրվող) արտադրատեսակը, իրացման ծավալները (փաստացի կամ կանխատեսվող) և իրացման ուղղությունները.

6) ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված (ստեղծվող) նոր աշխատատեղերը:

(10-րդ կետը լրաց. 30.06.16 N 672-Ն, փոփ. 26.10.17 N 1374-Ն)

11. Եզրակացությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` կարծիքի:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննության է առնում եզրակացությունն ու դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կարծիքը և 15 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում հայտի բավարարման կամ մերժման մասին:

(12-րդ կետը փոփ. 26.10.17 N 1374-Ն)

13. Հայտը մերժելու հիմք է հայտի` սույն կարգի 5-րդ և 10-րդ կետերով սահմանված պահանջներին անհամապատասխանությունը:

(13-րդ կետը խմբ. 26.10.17 N 1374-Ն)

14. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ստանալու պահից ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դրա մասին տեղեկացնում է հայտատուին:

(14-րդ կետը փոփ. 26.10.17 N 1374-Ն)

15. Ներդրումային ծրագրերի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ։

(15-րդ կետը փոփ., խմբ. 26.10.17 N 1374-Ն)

15.1. Մոնիթորինգի իրականացման նպատակով ներդրումային ծրագրերի շրջանակներում համապատասխան արտոնություն ստացած անձը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն է ներկայացնում ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն՝ սույն կարգի N 4 ձևին համապատասխան՝ տարեկան կտրվածքով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված համապատասխան որոշման հերթական տարին լրանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, մինչև ներդրումային ծրագրի ժամկետի ավարտը:

(15.1-ին կետը լրաց. 26.10.17 N 1374-Ն)

15.2. Ներդրումային ծրագրի մոնիթորինգի ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն անհրաժեշտության դեպքում համապատասխան արտոնություն ստացած անձից կարող է պահանջել սույն կարգի N 4 ձևով ներկայացվող տվյալների վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր։

(15.2-րդ կետը լրաց. 26.10.17 N 1374-Ն)

15.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հայտատուին ներկայացվում են առաջարկություններ:

(15.3-րդ կետը լրաց. 26.10.17 N 1374-Ն)

16. Ներդրումային ծրագրերի շրջանակներում համապատասխան արտոնություն ստացած անձը ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի փոփոխության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը։

(16-րդ կետը լրաց. 26.10.17 N 1374-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

 

Ն Ե Ր Դ Ր ՈՒ Մ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Հայտատուի անվանումը

 

2.

Գտնվելու վայրը (բնակության վայրը), կոնտակտային տվյալները

 
2.1. Ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը  

3.

Ծրագրով նախատեսված արտադրատեսակը, տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի կիրառման նկարագրությունը

 

4.

Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները (փաստացի կամ կանխատեսվող)՝ արժեքային արտահայտությամբ (դրամ)

 

5.

Ծրագրով նախատեսված արտադրանքի իրացման ծավալները (փաստացի կամ կանխատեսվող)՝ արժեքային արտահայտությամբ (դրամ)

այդ թվում`


ՀՀ տարածքում

ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում
երրորդ երկրների տարածքում

 

6.

Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված (ստեղծվող) նոր աշխատատեղերը և միջին աշխատավարձը (դրամ)

 

7.

Ծրագրի շրջանակներում փաստացի իրականացված կամ կանխատեսվող ներդրումները (դրամ)
(պետական աջակցության աղբյուրներից ֆինանսավորման դեպքում նշել համապատասխան ֆինանսավորման աղբյուրը և չափը)

 

8.

Ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում չարտադրվելու (կամ ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով արտադրվելու) կամ ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին չհամապատասխանելու վերաբերյալ տեղեկատվությունը

 

9.

Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (հայտատուի հայեցողությամբ)

 

(ձևը լրաց. 26.10.17 N 1374-Ն)

 

 Ձև N 2

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

             

2.

             

3.

             
Ընդամենը              

(ձևը լրաց. 26.10.17 N 1374-Ն)

 

Ձև N 3

 

Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն

 

Հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ կեղծ փաստաթուղթ կամ տեղեկատվություն ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Հավաստում եմ, որ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը և (կամ) հումքն ու նյութերը կկիրառվեն բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված նշված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազոր մարմնին:

 

Ստորագրող_________________

         (պաշտոնը)

 

_______________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

_______________________

(ստորագրությունը)

 

 

_____ ____________ 20____թ.

 

Ձև N 4

 

 

Տ ե ղ ե կ ա տ վ ու թ յ ու ն

 

 ներդրումային ծրագրի իրականացման ընթացքի մասին

20__ թ.

NN
ը/կ

Ցուցանիշը

Չափի միավորը

Քանակը
(ծավալը)

Գումար
(դրամ)

1.

Արտադրանքի ծավալը

     

2.

Իրականացված ներդրումները

     

3.

Արտադրանքի իրացման ծավալները

այդ թվում`

ՀՀ տարածքում

ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում
երրորդ երկրների տարածքում

     

4.

Աշխատատեղերի թիվը

     

5.

Միջին աշխատավարձը

     

6.

ԱԱՀ-ն

     

7.

Շահութահարկը

     

8.

Եկամտային հարկը

     

(հավելվածը լրաց. 30.06.16 N 672-Ն, փոփ., խմբ., լրաց. 26.10.17 N 1374-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան