ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2017 թվականի N 1356-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Սևան» մարզական հասարակական կազմակերպությանն իր միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել պետական սեփականություն հանդիսացող կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի N 2/1 հասցեում գտնվող 2733.3 քառ. մետր մակերեսով, 4-րդ աստիճանի վթարային կիսակառույց շինության (այսուհետ՝ գույք) քանդման (ապամոնտաժման) աշխատանքները՝ հետագայում տարածքում նոր մասնաշենք կառուցելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Սևան» մարզական հասարակական կազմակերպության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ապամոնտաժման աշխատանքներն ավարտելուց և նոր մասնաշենք կառուցելուց հետո՝
1) ապահովել անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ գրանցման և գրանցման համար անհրաժեշտ չափագրման աշխատանքներն իրականացնելով «Սևան» մարզական հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն՝ հիմք ընդունելով նոր վկայականում նշված անշարժ գույքի տվյալները (մակերեսը, հասցեն և այլն):
3. Սահմանել, որ «Սևան» մարզական հասարակական կազմակերպության կողմից նոր մասնաշենքի կառուցման հետ կապված ծախսերը փոխհատուցման ենթակա չեն:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|