Գլխավոր տեղեկություն
Համար
N 1622-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2017-30.01.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1622-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Բալաբեկյան Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Բալաբեկյան Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1622-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման

երկիրը

Արժեքը (դրամ)

1.

6810

Ե/բ հենասյուն, 7*8 սմ, 4,5 մ

կգ

44753

Իտալիա/ Իտալիա

4135624

2.

7312

Պողպատե լար, ф4 մմ

կգ

50

Իտալիա/ Իտալիա

75423

3.

7326

Սեղմակ՝ մետաղական լահջ, ф6 մմ

կգ

11

Չինաստան/ Իտալիա

86750

4.

7326

Ցինկապատ լարիչ, 14*14 հենասյան վզկապ

կգ

23

Իտալիա/ Իտալիա

68451

5.

7326

Ցինկապատ լարիչ, 8*12 հենասյան վզկապ

կգ

327

Իտալիա/ Իտալիա

821557

6.

7326

Ցինկապատ կեռ

կգ

44

Իտալիա/ Իտալիա

162150

7.

7320

Լար՝ կեռով, 7*8 հենասյան համար

կգ

124

Իտալիա/ Իտալիա

478061

8.

7320

Լար՝ կեռով, 8*12 հենասյան համար

կգ

8

Իտալիա/ Իտալիա

43501

9.

6810

Ե/բ հենասյուներ, 14*14 սմ, 4,5 մ

կգ

1701

Իտալիա/ Իտալիա

121975

10.

6810

Ե/բ հենասյուներ, 8*12 սմ, 4,5 մ

կգ

22951

Իտալիա/ Իտալիա

1864086

11.

7326

Սալեր՝ ցինկապատ թերթից, 14*14 հենասյունն ընկղմվելուց պաշտպանելու համար

կգ

50

Իտալիա/ Իտալիա

35675

12.

7326

Սալեր՝ ցինկապատ թերթից, 8*12 հենասյունն ընկղմվելուց պաշտպանելու համար

կգ

822

Իտալիա/ Իտալիա

939498

13.

7312

Խարսխային լար, ф7,5 մմ, սահող օղակով

կգ

341

Իտալիա/ Իտալիա

1352209

14.

7326

Գերլարիչ կրկնակի կեռ

կգ

403

Իտալիա/ Իտալիա

985083

15.

7217

Տաք ցինկապատ լար, ф4 մմ

կգ

1332

Իտալիա/ Իտալիա

1692930

16.

7312

Պողպատե լար, ф7 մմ

կգ

750

Իտալիա/ Իտալիա

1332844

17.

3917

Կեմբրիկ՝ ծառերի ամրացման համար

կգ

100

Իտալիա/ Իտալիա

117980

Ընդամենը

14 313 797

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.01.2019, N 32-Ա 30.01.2019, N 1622-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան