ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2017 թվականի N 1218-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-վրացական իրավական համագործակցության երկրորդ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2017 թվականի հոկտեմբերի 19-21-ը Վրաստան (Թբիլիսի)` գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված «Տրասպորտային նյութեր» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 25 Երևան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
Վրաստան ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Դ. Հարությունյան | - ՀՀ արդարադատության նախարար | |
Ա. Հովհաննիսյան | - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ | |
Վ. Քոչարյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | |
Ս. Քրմոյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|