Գլխավոր տեղեկություն
Համար
N 1333-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.10.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2017 թվականի N 1333-Ա

 

«ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԷՄԻԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ հոդվածները, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 12.110.000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող, քաղ. Երևան, Կոմիտասի 49/4 հասցում գտնվող, 3024.6 քառ. մետր ընդհանուր (արտաքին) մակերեսով գույքը (այդ թվում` առաջին հարկից` 813.4 քառ. մետր, երրորդ հարկից` 813.4 քառ. մետր, չորրորդ հարկից` 813.4 քառ. մետր, նկուղից` 584.4 քառ. մետր) (այսուհետ` գույք)՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով 2422 հատ սովորական բաժնետոմսերի ձեռքբերման ու մարման միջոցով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված գույքը որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց 60 օրը լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`

1) համապատասխան չափով նվազեցնել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.

2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին կանոնադրության փոփոխության և գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Սույն որոշումից բխող գույքի առանձնացմամբ պայմանավորված հարկերի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:

5. Սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո 2-ամսյա ժամկետում գույքը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և այն` դրա հաշվեկշռային արժեքի չափով (12.110.000 դրամ) ներդնել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով 2422 հատ սովորական բաժնետոմս որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն տեղաբաշխելու միջոցով:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ապահովել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև ընկերության միջոցների հաշվին կանոնադրության փոփոխության և գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 23

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան