Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.04.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2017 թվականի

թիվ 9

քաղ. Բիշքեկ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2017 թվականի ապրիլի 14-ի

թիվ 9 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարվող

 

1. Նշված կանոնակարգի թիվ 1 հավելվածում՝

ա) 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Ապրանքների այն կատեգորիաները, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործումը Միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, այդ ժամանակավոր գտնվելու և օգտագործելու պայմանները, ինչպես նաև այդ ժամանակավոր գտնվելու և օգտագործելու վերջնաժամկետները սահմանելը:

6. Ապրանքների այն կատեգորիաները սահմանելը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Միության մաքսային օրենսգիրք) նախատեսված ընթացակարգերից բացի կիրառվում է հատուկ մաքսային ընթացակարգ, այդ թվում՝ ապրանքների այդ կատեգորիաներին պատկանող կամ չպատկանող ապրանքները սահմանելը:

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 61 - 64 կետերով՝

«61. Միության մաքսային օրենսգրքով նախատեսված ապրանքների կատեգորիաներին պատկանող կամ չպատկանող այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում է հատուկ մաքսային ընթացակարգ, ինչպես նաև այն միջազգային պաշտոնական ցուցահանդեսների բնութագրերը սահմանելը, որոնց կազմակերպման և անցկացման համար օտարերկրյա ապրանքները ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով:

62. Հատուկ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները և հատուկ մաքսային ընթացակարգի կիրառման կարգը սահմանելը՝ կախված ապրանքների այն կատեգորիաներից, որոնց նկատմամբ կիրառվում է հատուկ մաքսային ընթացակարգը:

63. Այն լրացուցիչ պայմանները, որոնց պահպանման դեպքում Միության մաքսային օրենսգրքով նախատեսված անձինք կարող են հանդես գալ որպես հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուներ, ինչպես նաև այլ անձանց և այն պայմանները սահմանելը, որոնց պահպանման դեպքում այդ անձինք կարող են հանդես գալ որպես նշված ապրանքների հայտարարատուներ:

64. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դեպքերը և կարգը սահմանելը ապրանքների առանձին կատեգորիաների համար, որոնց նկատմամբ կիրառվում է հատուկ մաքսային ընթացակարգը։».

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 71 կետով՝

«71. Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը նվազեցնելու միջոցով սակագնային արտոնություններ տրամադրելու դեպքերի համար Միության մաքսային օրենսգրքով նախատեսված հանգամանքներից տարբեր այլ հանգամանքներ սահմանելը, որոնց ի հայտ գալու դեպքում դադարում է ներմուծման մաքսատուրքեր վճարելու պարտավորությունը և (կամ) վրա է հասնում ներմուծման մաքսատուրքերը վճարելու ժամկետը։».

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 121 - 123 կետերով՝

«121. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոնները հաստատելը:

122. Սակագնային առանձնաշնորհումների վերականգնման դեպքերը և պայմանները սահմանելը:

123. Միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերից բացի այն դեպքերը սահմանելը, երբ ապրանքի ծագումը համարվում է չհաստատված։».

ե) 114-րդ, 116-րդ և 117-րդ կետերում «ապրանքների օգտագործմամբ» բառերը փոխարինել «ապրանքներից» բառով.

զ) 118-121-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«118. Այն ապրանքների և (կամ) ապրանքների կատեգորիաների ցանկը սահմանելը, որոնց նկատմամբ չի կիրառվում «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը:

119. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները Միության ապրանքներ ճանաչելու համար բավարար պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների ցանկը սահմանելը։

120. Այն գործառնությունների ցանկը սահմանելը, որոնց կատարումը «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշելիս չի համապատասխանում բավարար վերամշակման չափանիշներին:

121. Արժեքային (ադվալորային) բաժնի կանոնը որպես «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների բավարար վերամշակման չափանիշ օգտագործելու կարգը սահմանելը:».

է) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1211 կետը.

«1211. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների hաշվարկային արժեքը որոշելու կարգը հաստատելը

այն դեպքում, երբ ապրանքների այդպիսի հաշվարկային արժեքը հիմք է հանդիսանում ներմուծման մաքսատուրքերը արժեքային (ադվալորային) դրույքաչափով հաշվարկելու համար:».

ը) 124-128-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«124. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման ոչ ենթակա ապրանքների և (կամ) ապրանքների կատեգորիաների ցանկը սահմանելը:

125. Այն գործողությունների, այդ թվում՝ գործառնությունների ցանկը սահմանելը, որոնք չեն կարող կատարվել «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ:

126. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները Միության ապրանքներ ճանաչելու համար բավարար պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների ցանկը սահմանելը:

127. Այն գործառնությունների ցանկը սահմանելը, որոնց կատարումը «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշելիս չի համապատասխանում բավարար վերամշակման չափանիշներին:

128. Արժեքային (ադվալորային) բաժնի կանոնը որպես «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների բավարար վերամշակման չափանիշ օգտագործելու կարգը սահմանելը:».

թ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1281 - 1286 կետերով՝

«1281. Այն դեպքերը և (կամ) պայմանները սահմանելը, երբ Միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում անդամ պետությունների մաքսային մարմնի թույլտվությամբ թույլատրվում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանումն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից՝ առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու, ինչպես նաև անդամ պետության տարածքի այն մասը սահմանելը, որտեղ թույլատրվում է այդ արտահանումը:

1282. Միության մաքսային օրենսգրքով նախատեսված գործառնություններից բացի այն գործառնությունները սահմանելը, որոնց կատարման համար Միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքում անդամ պետության մաքսային մարմնի թույլտվությամբ թույլատրվում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանումն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից՝ առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու:

1283. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Միության մաքսային օրենսգրքով նախատեսված ապրանքների վերամշակման գործառնություններ կատարելու ժամանակ ապրանքների ծախսից (սպառումից) բացի այն դեպքերը սահմանելը, երբ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքում թույլատրվում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների սպառումը:

1284. Միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կարգը սահմանելը:

1285. Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու ռեզիդենտ (մասնակից, սուբյեկտ) չհանդիսացող՝ անդամ պետությունների անձանց և այն դեպքերը սահմանելը, երբ այդ անձինք կարող են հանդես գալ որպես «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուներ:

1286. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվարկային արժեքը որոշելու կարգը հաստատելն այն դեպքում, երբ ապրանքների այդպիսի հաշվարկային արժեքը հիմք է հանդիսանում ներմուծման մաքսատուրքերը արժեքային (ադվալորային) դրույքաչափով հաշվարկելու համար:».

ժ) 129-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«129. Այն դեպքերը, երբ Միության ապրանքները կարող են չգտնվել այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմին է ներկայացվում այդ ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը, ինչպես նաև այդ դեպքերում մաքսային գործառնությունների կատարման առանձնահատկությունները սահմանելը:».

ժա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1291 - 12930 կետերով՝

«1291. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով

ձևակերպվող օտարերկրյա ապրանքների նկատմամբ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովում տրամադրելու դեպքերը սահմանելը:

1292. Այն գումարի չափը սահմանելը, որը չպետք է գերազանցի «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող և մեկ ուղարկողի կողմից մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով մեկ ստացողի հասցեով ներմուծվող ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը, և որի շրջանակներում այդ ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորություն չի առաջանում:

121. Այն գումարի չափը սահմանելը, որը չպետք է գերազանցի «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող և մեկ ուղարկողի կողմից մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով մեկ ստացողի հասցեով ներմուծվող ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը, և որի շրջանակներում այդ ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորություն չի առաջանում:

1294. Միության այն ապրանքների ցանկը սահմանելը, որոնց նկատմամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված են արտահանման մաքսատուրքերի դրույքաչափեր, որոնք չեն կարող օգտագործվել Միության մաքսային տարածքում վերամշակման գործառնությունները կատարելու ժամանակ, ինչպես նաև այն դեպքերը սահմանելը, երբ այդ ցանկում ընդգրկված ապրանքները կարող են օգտագործվել Միության մաքսային տարածքում վերամշակման գործառնություններ կատարելու ժամանակ:

1295. Մաքսային տարածքից դուրս վերամշակման մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու դեպքերը, պայմանները և կարգը սահմանելը՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով, ինչպես նաև այդ դեպքերում «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների նկատմամբ արտահանման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելու և վճարելու առանձնահատկությունները սահմանելը:

1296. Այն տնկանյութի կամ սերմանյութի, բույսերի պաշտպանության միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի, տոհմային անասնաբուծության օբյեկտների (գյուղատնտեսական տոհմային կենդանիներ, թռչուններ, ձուկ և տոհմային անասնաբուծության այլ օբյեկտներ), տոհմային արտադրանքի (նյութերի), կենդանիներին կերակրելու համար օգտագործվող մթերքի ցանկը սահմանելը, որոնց հետ կապված գյուղատնտեսական գործունեություն իրականացնող՝ անդամ պետությունների կազմակերպությունների կողմից Միության մաքսային տարածք ներմուծելու կամ նշված կազմակերպություններին դրանք մատակարարելու դեպքում կարող են տրամադրվել ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն:

1297. Միության մաքսային օրենսգրքով նախատեսված հիմքերից բացի ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրելու այլ հիմքեր սահմանելը:

1298. Այն ապրանքների, այդ թվում՝ հումքի, նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների, դրանց լրամասերի և պահեստամասերի ցանկը սահմանելը, որոնց հետ կապված արդյունաբերական վերամշակման մեջ օգտագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքում կարող են տրամադրվել ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն, ինչպես նաև այդպիսի ապրանքները գյուղատնտեսական վերամշակման մեջ օգտագործելու համար նախատեսված ապրանքների շարքին դասելու պայմանները սահմանելը:

1299. Մաքսային գործի բնագավառում որպես մաքսային ներկայացուցիչ գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարումն ապահովելու չափը սահմանելը:

12910. Մաքսային գործի բնագավառում որպես մաքսային փոխադրող գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարումն ապահովելու՝ Միության մաքսային օրենսգրքով նախատեսված չափից բացի այլ չափ սահմանելը:

12911. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի ֆինանսական կայունությունը և ֆինանսական կայունությունը բնութագրող ու իրավաբանական անձին այդ ռեեստրում ընդգրկելու համար անհրաժեշտ արժեքները որոշելու կարգը հաստատելը:

12912. Միության մաքսային օրենսգրքով նախատեսված՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու չափանիշների քանակական բնութագրերը և (կամ) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու լրացուցիչ չափանիշներ սահմանելը:

12913. Անձնական օգտագործման ապրանքների շարքին չդասվող ապրանքների կատեգորիաները սահմանելը:

12914. Այն անձնական օգտագործման ապրանքների մաքսատուրքերի միասնական դրույքաչափերը, հարկերը, ինչպես նաև կատեգորիաները սահմանելը, որոնց նկատմամբ վճարման ենթակա են միագումար մաքսային վճարման ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը:

«12915. Առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու` անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը, այդ նորմերը կիրառելու կարգը սահմանելը, անձնական օգտագործման ապրանքներն օգտագործման մեջ եղած ու ուղեկցվող և (կամ) չուղեկցվող բեռում Միության մաքսային տարածք ներմուծելու ժամանակ այդ նորմերը սահմանելիս հաշվառման ոչ ենթակա անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու չափանիշները սահմանելը, ինչպես նաև ապրանքների այն կատեգորիաները սահմանելը, որոնց նկատմամբ անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու Միության մաքսային տարածք անձնական օգտագործման ապրանքների ներմուծման արժեքային, քաշային և (կամ) քանակական ավելի խիստ նորմեր, քան սահմանված են Հանձնաժողովի կողմից:

«12916. Օգտագործման մեջ եղած անձնական օգտագործման այն ապրանքների ցանկն ու քանակը սահմանելը, որոնք օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածքում իրենց գտնվելու ժամանակահատվածում կարող են ներմուծվել առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու՝ անկախ այդ ապրանքների արժեքից և (կամ) քաշից:

«12917. Անձնական օգտագործման ապրանքները մաքսատուրքերի և հարկերի վճարումից ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքերը և պայմանները, ինչպես նաև անձնական օգտագործման այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները սահմանելը:

«12918. Հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող ու մաքսային ներկայացուցիչ չհանդիսացող անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքերը սահմանելը:

12919. Այն հանգամանքները, որոնց դեպքում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարում է այն դեպքերում, երբ անձնական օգտագործման միևնույն ապրանքների համար մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը տարբեր անձանց համար առաջացել է տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս, ինչպես նաև այդ հանգամանքներն ի հայտ գալը հաստատելու հարցերով անդամ պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության կարգը սահմանելը:

12920. Խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի տեղադրման վայրեր մուտք գործելու կարգը, մաքսային հսկողության ձևեր կիրառող անդամ պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության կարգը, ինչպես նաև նշված հաշվառման սարքերի տեղադրման վայրերի ցանկը սահմանելը:

12921. Անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության միջոցներ ձեռնարկելու կարգը սահմանելն այնպիսի ապրանքների համար, որոնք պարունակում են մտավոր սեփականության այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում ընդգրկված ապրանքների ծագման տեղանունները:

«12922. Միության մաքսային օրենսգրքին համապատասխան այն հարցերը, որոնց հետ կապված, անդամ պետությունների մաքսային մարմիններն ընդունում են նախնական որոշումներ, և դրանց ընդունման կարգը սահմանելը:

12923. Ապրանքների այն կատեգորիաների ցանկը հաստատելը, որոնք կարող են հայտագրվել բացթողման համար՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը և ներմուծվում են իրավաբանական անձանց առանձին կատեգորիաների կողմից, ինչպես նաև այն չափանիշները սահմանելը, որոնց պետք է համապատասխանեն այդ իրավաբանական անձինք:

12924. Այն դեպքերը սահմանելը, երբ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքները կորցնում են Միության ապրանքների կարգավիճակը և Միության մաքսային տարածք ներմուծելիս դիտարկվում են որպես օտարերկրյա ապրանքներ։

12925. Այն դեպքերը սահմանելը, երբ պարբերական մաքսային հայտարարագրման դեպքում թույլատրվում է ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք կամ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումն ապրանքների հայտարարագրում ներկայացված քանակը գերազանցող քանակով:

12926. Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերին համապատասխան Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափերի կիրառում նախատեսող ապրանքներից այն ապրանքների ցանկը (ցանկերը) սահմանելը, որոնք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան, ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ՝ ապրանքների բացթողման օրվանից 5 տարին լրանալուց կամ ավելի երկար ժամկետը լրանալուց հետո, ինչպես նաև այդպիսի ավելի երկար ժամկետ սահմանելը:

12927. Այն հանգամանքները, որոնց դեպքում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարեցվում է այն դեպքերում, երբ անձնական օգտագործման միևնույն ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը տարբեր անձանց համար առաջացել է տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս, ինչպես նաև այդպիսի հանգամանքներն ի հայտ գալը հաստատելու հարցերով անդամ պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության կարգը սահմանելը:

12928. Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը կատարելու առանձնահատկությունները սահմանելը այն դեպքերում, երբ միևնույն ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունն առաջացել է տարբեր անձանց մոտ տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս։

12929. Միության մաքսային օրենսգրքով նախատեսված պարզեցված ընթացակարգերից բացի` լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող հատուկ պարզեցված ընթացակարգերը սահմանելը:

12930. Միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման մասին այն տեղեկությունների կազմը սահմանելը, որոնք տրամադրվում են անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում մաքսային ենթակառուցվածքների զարգացման վիճակի, դինամիկայի և միտումների` Հանձնաժողովի կողմից վերլուծություն անցկացնելու նպատակով:»:

2. Նշված Կանոնակարգի 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-44-րդ կետերով՝

«33. Ապրանքների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) իրականացնող տրանսպորտային միջոցի տեսակից կախված` նախնական տեղեկատվության կազմը, նախնական տեղեկատվություն տրամադրելու կարգը և ժամկետները, անդամ պետությունների մաքսային մարմիններին նախնական տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն կամ իրավունք ունեցող անձանց և անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից այդ տեղեկատվության օգտագործման նպատակները սահմանելը:

34. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված մաքսային ենթակառուցվածքների տարրերի՝ հարմարություններով ապահովվածությանը և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջները սահմանելը:

35. Ապրանքների հաշվառման այն համակարգին ներկայացվող տիպային պահանջները սահմանելը, որը թույլ են տալիս մաքսային գործառնությունների կատարման ժամանակ անդամ պետությունների մաքսային մարմիններին ներկայացված տեղեկությունները համադրել տնտեսական գործառնությունների կատարման մասին տեղեկությունների հետ, և որով ապահովվում է մաքսային մարմինների համար այդ տեղեկությունների (այդ թվում՝ հեռահար) մատչելիությունը:

36. Այն դեպքերը և (կամ) ապրանքների այն կատեգորիաները սահմանելը, որոնց դեպքում և (կամ) որոնց նկատմամբ չեն կիրառվում առանձին պարզեցված ընթացակարգեր:

37. Այն ապրանքների ցանկը սահմանելը, որոնց վերաբերյալ անդամ պետությունների մաքսային մարմինները կայացնում են Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված տեսքով, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ տեսքով տեղափոխվող ապրանքների համար սահմանված առանձնահատկութուններով մաքսային հայտարարագրում իրականացնելու նպատակով Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված տեսքով, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ տեսքով տեղափոխվող ապրանքների դասակարգման մասին որոշում:

38. Այն մաքսատուրքերի, հարկերի և (կամ) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարը սահմանելու համար առկա տեղեկություններն օգտագործելու կարգը սահմանելը, որոնց հիման վրա որոշվում է մաքսատուրքերի, հարկերի և (կամ) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունների կատարումն ապահովելու չափը` Միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում:

39. Այն դեպքերը սահմանելը, երբ Միության մաքսային օրենսգրքով նախատեսված ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման միջոցներից բացի այլ միջոցներ չեն ընդունվում:

40. Այն օրը սահմանելը, որը ներմուծման մաքսատուրքերը կամավոր վճարելու դեպքում համարվում է «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար մաքսատուրքերը վճարելու ժամկետ՝ Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված ներմուծման մաքսատուրքերից ավելի ցածր դրույքաչափերի վճարմամբ:

41. Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված տեսքով, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ տեսքով տեղափոխվող ապրանքները (ապրանքների բաղադրիչները) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու չափը և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու չափը որոշելու առանձնահատկությունները սահմանելը։

42. Այն դեպքերը սահմանելը, երբ Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված տեսքով, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ տեսքով տեղափոխվող ապրանքների դասակարգման մասին որոշումը ներկայացնելը այն պայմանն է, որը պահպանելու դեպքում չհավաքված կամ կազմատված տեսքով, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ տեսքով «Մաքսային պահեստ» ընթացակարգով ձևակերպված ապրանքները «Մաքսային պահեստ» ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով կարող են ձևակերպվել այլ մաքսային ընթացակարգերով՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան հայտագրելով կոմպլեկտավորված կամ ավարտված տեսքով ապրանքի ծածկագրին համապատասխանող ապրանքի ծածկագիրը:

43. Միության մաքսային տարածքում վերամշակման գործառնությունների թվին չդասվող` Միության մաքսային օրենսգրքով նախատեսված գործառնություններից բացի այլ գործառնություններ սահմանելը:

44. Այն պայմանները սահմանելը, որոնց պահպանման դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունների կատարումն ապահովելու հնարավորություն կարող է չտրվել այն դեպքում, երբ հայտարարատուի անունից կամ նրա հանձնարարությամբ մաքսային գործառնություններն իրականացնում է մաքսային ներկայացուցիչը, և այդ մաքսային ներկայացուցիչը, Միության մաքսային օրենսգրքին համապատասխան, հայտարարատուի հետ կրում է մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու համապարտ պարտավորություն:»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան