Գլխավոր տեղեկություն
Համար
N 1123-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.09.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1123-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ 2,809.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «ՎԱԶ 21074» մակնիշի տրանսպորտային միջոցը (արտադրության տարեթիվը՝ 2007 թվական, նույնականացման համարը՝ ХТА21074072570657, պետական համարանիշը՝ 396 SS 60) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 6,761.46 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «ՈՒազ-Պատրիոտ» մակնիշի տրանսպորտային միջոցը (արտադրության տարեթիվը՝ 2015 թվական, նույնականացման համարը՝ ХТТ316300F1048684 պետական համարանիշը՝ 177 BB 01) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝

1) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 15

Երևան

Հավելված 

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 7-ի N 1123-Ա որոշման

 

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը հանձնվող գույքի կազմը ԵՎ արժեքը

NN
ը/կ

Գույքի անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Ձեռքբերման տարեթիվը

Չափի միավորը

Քանակը

Միավորի արժեքը (դրամ)

Գումարը (դրամ)

սկզբնական արժեքը

մնացորդային արժեքը

1

2

3

4

5

6

7

8

9

1.

Սեղանի համակարգիչ

պրոցեսոր - Intel Core i5 նվազագույնը 3 GHz հաճախականությամբ, կոշտ սկավառակ - առնվազն 1 TB SATA II 7200 պտ/ր, օպերատիվ հիշողություն- առնվազն 4 GB DDR3 1600 MHz., ցանցային ելք - 10/100/1000 MBit/s, առնվազն 6 սsb ելքերի առկայություն, մկնիկ, ստեղնաշար, սնուցման բլոկ - 12 սմ հովացուցիչով, 220V, 50/60Hz, ՕՀ - Microsoft Windows 10 pro 64bit, english version, licensed

2017

հատ

3

282 000

846 000

846 000

2.

Համակարգչային մոնիտոր

"20" LED Full HD (1920 x 1080), 16:9, սնուցումը -220V, 50/60 Hz, լուսավորություն-W LED,պայծառություն-առավելագույն 250 cd/m2,պիքսելի քայլ՝ 0.23x0.22մմ, դիտելու անկյուն՝ 1780 (H) /1780 (V),@ C/R>10, էկրանի գույներ 16.7 M, էկրանի թարմացման հաճախականություն 56-76Hz

2017

հատ

3

46 170

138 510

138 510

3.

Անխափան սնուցման աղբյուր
500 VA, 350 Watt

Ելքային բնիկների քանակ (Output outlets quantity) – 4, ելքային բնիկների տեսակը (Output Outlets type)- IEC 320 C13,ելքային հզորություն (Oսtpսt Power Capacity)- առնվազն 650 VA, հզորություն - 360 Watt, սնուցումը - 220 V, 50/60 Hz, AVR

2017

հատ

3

38 394

115 182

115 182

4.

Բազմաֆունկցիոնալ լազերային տպիչ (տպիչ,պատճեն, սկան)

Լազերային, ցանցային, A4 ֆորմատ, մոնոխրոմ,տպման կետայնություն -600 x 600 dpi, տպման արագություն – 28 էջ/րոպ, հիշողություն- 256 Մբ , համակցում- ethernet (RJ-45), USB 2.0 , տպելու ծավալ- 30000 էջ ամսական, սկան. արագություն-15 էջ/րոպ, պատճեն արագություն - 28 էջ/րոպ, քարթրիջի առկայություն , ՍSB լարի առկայություն, սնուցումը -220 V, 50/60 Hz

2017

հատ

1

129 762

129 762

129 762

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան