Գլխավոր տեղեկություն
Համար
N 1306-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.10.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2017 թվականի N 1306-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ձեռք բերված` պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` 6,115,103,314 դրամ արժողությամբ գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Վայոց ձորի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Վայոց ձորի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետներին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին՝ եռամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի, Վայոց ձորի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համայնքների միջոցների հաշվին։

3. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել գույքի շահագործման պայմանագրեր:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 12-ի N 1306-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

ՀՀ մարզի և օբյեկտի անվանումը

Օբյեկտի հզորությունը (գծ. մ)

Կառույցի արժեքը (դրամ)

 

IRFSP/CW/NCB-2016/034

   

1.

ՀՀ Տավուշի մարզի Կողբի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

5744

229,099,292

2.

ՀՀ Լոռու մարզի Դսեղի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում

528

100,999,448

 

Ընդամենը

6272

330,098,740

 

IRFSP/CW/NCB-2016/035

   

3.

ՀՀ Վայոց ձորի մարզի Հեր-Հերի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

11837

377,719,402

4.

ՀՀ Վայոց ձորի մարզի Գոմքի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

3052

73,740,514

5.

ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում

2049

46,929,097

 

Ընդամենը

16938

498,389,013

 

Լոտ 2
IRFSP/CW/ICB-2016/010-2

   

6.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

7641

326,625,427

7.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

20281

741,133,566

8.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

19552

982,744,092

9.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

18027

1,215,037,577

 

Ընդամենը

65501

3,265,540,662

 

Լոտ 3
IRFSP/CW/ICB-2016/010-3

   

10.

ՀՀ Տավուշի մարզի Հաղարծինի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

7463

255,387,558

 

Ընդամենը

7463

255,387,558

 

Լոտ 5
IRFSP/CW/ICB-2016/010-5

   

11.

ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

27093

565,828,970

12.

ՀՀ Սյունիքի մարզի Շենաթաղի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

12161

350,419,218

13.

ՀՀ Սյունիքի մարզի Լորի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

11986

342,581,272

14.

ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

3549

165,238,353

15.

ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

12971

341,619,528

 

Ընդամենը

67760

1,765,687,341

 

Ընդհանուրը

163934

6,115,103,314

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան