«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017387
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 սեպտեմբերի 2017 թ. |
թիվ 201-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ձևավորված խնայողությունների միջոցով ապահովել ԱՊՊԱ ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը՝ միևնույն ժամանակ չվտանգելով Երաշխավորման ֆոնդի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը և Երաշխավորման ֆոնդի ֆինանսական կայունությունը,
հիմք ընդունելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 2017 թվականի մայիսի 22-ի թիվ 32-Լ որոշմամբ ներկայացված առաջարկությունը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Երաշխավորման ֆոնդին կատարվող 2017 թվականի երկրորդ եռամսյակի վճարները չեն իրականացվում:
2. Երաշխավորման ֆոնդին կատարվող 2017 թվականի երրորդ, չորրորդ եռամսյակների և 2018 թվականի առաջին եռամսյակի վճարների իրականացումը դադարեցվում է:
3. Դադարեցումից հետո առաջին վճարումը կատարվելու է 2018 թվականի 2-րդ եռամսյակին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2017 թ. սեպտեմբերի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|