Գլխավոր տեղեկություն
Համար
N 1255-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2018-08.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1002
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1255-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ երրորդ անձանց կողմից տրամադրվող լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1255-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ երրորդ անձանց կողմից լրացուցիչ տեղեկատվություն (այսուհետ` լրացուցիչ տեղեկատվություն) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի կիրառության իմաստով՝ հարկային մարմին ներկայացվող լրացուցիչ տեղեկատվություն են համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված երրորդ անձանց կողմից այլ հարկ վճարողների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց մոտ առկա՝ բացառապես հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, ապրանքների ֆիզիկական ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների մասին տեղեկությունները:

3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում հարկ վճարողների կողմից ներկայացվող այն տեղեկությունների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:

 

II. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

4. Երրորդ անձանցից լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար հարկային մարմնի հարցումը կատարվում է հարկային մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Երրորդ անձանց կողմից լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը կամ մերժումը (մասնակի մերժումը) կատարվում է հարկային մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի անունով՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

5. Երրորդ անձանցից լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար հարկային մարմնի հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) երրորդ անձի լրիվ անվանումը.

2) երրորդ անձի ղեկավարի պաշտոնը (առկայության դեպքում), անունը (կամ անվան սկզբնատառը) և ազգանունը.

3) հարցման նպատակը (նպատակները), ինչի համար պահանջվում է լրացուցիչ տեղեկատվությունը` պարտադիր հղում կատարելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածին և սույն կարգին.

4) լրացուցիչ տեղեկատվության նկարագրությունը, ներկայացման ողջամիտ ժամկետը և տրամադրելու ցանկալի ձևաչափը.

5) հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման անվանումը և հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որի աշխատողները պատրաստել են հարցումը:

6. Երրորդ անձանց կողմից լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու (մասնակի տրամադրելու) վերաբերյալ պատասխան գրությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) հարկային մարմնի անվանումը.

2) հարկային մարմնի ղեկավարի պաշտոնը, անունը (կամ անվան սկզբնատառը) և ազգանունը.

3) հարցման ամսաթիվը և համարը.

4) լրացուցիչ տեղեկատվության նկարագրությունը և (կամ) տրամադրվող տեղեկատվությունը, իսկ մերժման (մասնակի մերժման) դեպքում՝ հիմնավոր պատճառը.

5) երրորդ անձի համապատասխան ստորաբաժանման անվանումը, հեռախոսահամարը և գրությունը պատրաստած աշխատողի անունը, ազգանունը, իսկ ստորաբաժանման բացակայության դեպքում՝ պատասխանողի անունը, ազգանունը և հեռախոսահամարը:

7. Հարկային մարմնի հարցման մերժումը (մասնակի մերժումը) համարվում է հիմնավոր՝

1) եթե հարցման մեջ ապահովված չեն կարգի 5-րդ կետի պահանջները, կամ

2) եթե լրացուցիչ տեղեկատվությունը պարունակում է պետական, բանկային, ապահովագրական, առողջապահական, վիճակագրական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, կամ

3) եթե երրորդ անձի մոտ բացակայում է հարցման մեջ նշված լրացուցիչ տեղեկատվությունը:

8. Հարկային մարմնին լրացուցիչ տեղեկատվության տրամադրումն անվճար է:

9. Հարկային մարմնին երրորդ անձանց կողմից լրացուցիչ տեղեկատվության տրամադրման համար այլ անձանց համաձայնությունը պարտադիր չէ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

10. Երրորդ անձանցից ստացված լրացուցիչ տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես հարկային հսկողության իրականացման նպատակով և հրապարակման ենթակա չէ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.07.2022, N 1018-Ն 08.07.2022, N 1255-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան