Գլխավոր տեղեկություն
Համար
N 1279-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.10.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1279-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՆՅՈՒՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 16
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1279-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական
բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը
(դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

3926909709

Պլաստմասսայե կաթոցիկներ` կաթիլային ոռոգման համակարգի համար

0.6լ/ժ - 12լ/ժ ճնշմամբ կարգավորվող և չկարգավորվող

կգ

195,000

Չինաստան, Թուրքիա, Իսրայել, Կիպրոս, Իրան

800,000,000

2.

3917400009

Պոլիմերային կցամասեր՝ կաթիլային ոռոգման համակարգի խողովակների համար

3մմ-16մմ, մեխանիկական միացումներով

կգ

4000

Չինաստան, Թուրքիա, Իսրայել, Կիպրոս, Իրան

32,400,000

3.

8481807900

Ջրի ճնշման կարգավորման կափույրներ` պլաստմասսայե

1/2՛՛ -3՛՛,
1-32 բար

կգ

4000

Չինաստան, Թուրքիա, Իսրայել, Կիպրոս, Իրան

7,800,000

4.

8481805990

Ջրի ճնշման կարգավորիչ կափույրներ` ոչ սև մետաղից

1/2"-3'',
1-32 բար

կգ

8000

Չինաստան, Թուրքիա, Իսրայել, Կիպրոս, Իրան

92,240,000

5.

3925908009

Պլաստմասսայե ամրակներ՝ կաթիլային ոռոգման համակարգի համար

16-20մմ

կգ

1000

Չինաստան, Թուրքիա, Իսրայել, Կիպրոս, Իրան

5,000,000

6.

8481309908

Օդի հետադարձ պլաստմասսայե կափույրներ

1/2'' -3"

կգ

4000

Չինաստան, Թուրքիա, Իսրայել, Կիպրոս, Իրան

28,440,000

7.

3917231009

Պոլիվինիլքլորիդե անկար ճկախողովակ՝ առանց կցամասերի

5մմ հատման տրամագծով

կգ

27,000

Չինաստան, Թուրքիա, Իսրայել, Կիպրոս, Իրան

25,515,000

8.

4016930005

Ռետինե միջադիրներ՝ կաթիլային ոռոգման համակարգի համար

16մմ, 20մմ

կգ

4000

Չինաստան, Թուրքիա, Իսրայել, Կիպրոս, Իրան

5,560,000

9.

3917400009

Պլաստմասսայե կցամասեր՝ ռետինե ներդիրներով, հեղույս մանեկով` պլաստմասսայե խողովակների համար

20մմ-250մմ,
մինչև 16 բար

կգ

28,000

Թուրքիա, Իսրայել, Չինաստան

43,680,000

10.

3917400009

Պլաստմասսայե կցամասեր մետաղի համադրությամբ և առանց` պլաստմասսայե խողովակների համար

20մմ-250մմ, մինչև 32 բար

կգ

27,000

Չինաստան, Թուրքիա

59,940,000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

         

1,100,575,000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան