Գլխավոր տեղեկություն
Համար
N 1459-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2017 թվականի N 1459-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 660 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի`

1. 2017 թվականի դեկտեմբերի 16-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 25-ի «Ա. Վարդանյանի մասին» N 660 որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գործառույթների իրականացման կազմակերպումը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 12

Երևան