Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 52-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.09.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.10.16/29(598) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
26.09.2017
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2017

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

26 սեպտեմբերի 2017 թ.
ք. Երևան

թիվ 52-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՌԱԴԻՈԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 3 ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով է ներկայացրել թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 3 մրցույթին մասնակցելու հայտ:

Տվյալ մրցույթին մասնակցելու համար այլ հայտեր չեն ներկայացվել։

2017 թվականի սեպտեմբերի 15-ին կայացած Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դռնբաց նիստում «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությունը հրապարակել է իր կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը։

Ուսումնասիրելով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը պարզեց.

Հայտը և կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթերն ամբողջական են, ինչպես նաև դրանցում ակնհայտ կեղծ տվյալներ չեն հայտնաբերվել:

«ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերության բիզնես ծրագիրը իրատեսական է` հիմնավորված հաշվարկներով և վերլուծություններով:

Տեխնիկական հնարավորությունները համապատասխանում են ռադիոհաղորդումների արտադրության ու հեռարձակման արդի պահանջներին:

Ֆինանսական կարողությունները հիմնավորված են փաստաթղթերով և բավարար են բիզնես ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար:

Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը գնահատվում է բավարար։

Հայտում և կից փաստաթղթերում ներկայացված սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին, իսկ բազմակարծությունը խթանելու կարողությունները գնահատվում են բավարար։

«ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությունը ռադիոհեռարձակման ոլորտում ունի բազմամյա փորձ:

Հաշվի առնելով վերոնշյալը, 2017 թվականի սեպտեմբերի 26-ին Հանձնաժողովի անդամները բաց վարկանիշային քվեարկությամբ ներկայացված հայտին տվել են հետևյալ գնահատականները.

Անուն, ազգանուն

Քվեարկության գնահատական

Գագիկ Բունիաթյան

7

Վլադիմիր Օհանյան

7

Կորյուն Առաքելյան

7

Հայկ Քոթանյան

8

Տիգրան Հակոբյան

8

Արմեն Մկրտչյան

6

Ռոլանդ Շառոյան

8

Դավիթ Ամալյան

7

 

Ընդամենը` 58

Հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 46-րդ հոդվածի 2-րդ մասի, 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերի, 48-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 1-ին մասի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերության թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 3 մրցույթին մասնակցելու 2017 թվականի սեպտեմբերի 5-ի հայտը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

1. «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությանը ճանաչել թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 3 մրցույթի հաղթող:

2. «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրի հեռարձակման լիցենզիա:

3. «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությանը տրամադրել հետևյալ հաճախականությունները. ք. Երևան՝ 101.9 ՄՀց, գ. Ամասիա՝ 105.9 ՄՀց, ք. Գյումրի՝ 103.6 ՄՀց, ք. Ստեփանավան՝ 104.2 ՄՀց, Պուշկինի Լեռնանցք՝ 92.7 ՄՀց, գ. Սարալանջ՝ 102.9 ՄՀց, ք. Սպիտակ՝ 101.9 ՄՀց, ք. Վանաձոր՝ 107.2 ՄՀց, գ. Փամբակ՝ 91.4 ՄՀց, գ. Լորուտ՝ 106.7 ՄՀց, գ. Սանահին՝ 107.5 ՄՀց, ք. Ախթալա՝ 103.6 ՄՀց, գ. Նորաշեն՝ 91.4 ՄՀց, ք. Նոյեմբերյան՝ 106.1 ՄՀց, ք. Բերդ՝ 105.5 ՄՀց, ք. Իջևան՝ 90.7 ՄՀց, գ. Սևքար՝ 91.1 ՄՀց, ք. Այրում՝ 107.1 ՄՀց, ք. Դիլիջան՝ 102.7 ՄՀց, գ. Չինչին՝ 90.3 ՄՀց, գ. Հաղարծին՝ 92.1 ՄՀց, գ. Ոսկեպար՝ 106.1 ՄՀց, գ. Արեգ՝ 105.2 ՄՀց, ք. Ապարան՝ 107.2 ՄՀց, ք. Աշտարակ՝ 87.9 ՄՀց, գ. Գեղաձոր՝ 91.3 ՄՀց, ք. Հրազդան՝ 107.5 ՄՀց, գ. Մեղրաձոր՝ 90.1 ՄՀց, գ. Ֆանտան՝ 104.5 ՄՀց, գ. Գառնի՝ 89.3 ՄՀց, Սևանի լեռնանցք՝ 103.2 ՄՀց, ք. Ճամբարակ՝ 104.1 ՄՀց, ք. Սևան՝ 104.7 ՄՀց, ք. Գավառ՝ 105.7 ՄՀց, ք. Մարտունի՝ 106.1 ՄՀց, գ. Բագարան՝ 89.9 ՄՀց, ք. Արմավիր՝ 87.9 ՄՀց, ք. Վեդի՝ 104.6 ՄՀց, գ. Զովաշեն՝ 91.3 ՄՀց, գ. Արմաշ՝ 91.0 ՄՀց, գ. Արենի՝ 91.3 ՄՀց, ք. Եղեգնաձոր՝ 107.3 ՄՀց, ք. Ջերմուկ՝ 107.3 ՄՀց, ք. Վայք՝ 103.9 ՄՀց, գ. Թերփ՝ 103.5 ՄՀց, գ. Մարտիրոս՝ 91.3 ՄՀց, գ. Եղեգիս՝ 92.9 ՄՀց, գ. Աղնջաձոր՝ 92.8 ՄՀց, գ. Գորայք՝104.7 ՄՀց, ք. Սիսիան՝ 104.2 ՄՀց, գ. Սոֆլու՝ 90.1 ՄՀց, ք. Գորիս՝ 105.1 ՄՀց, Կապան-1՝ 91.3 ՄՀց, ք. Կապան՝ 104.7 ՄՀց, գ. Շիկահող՝ 90.3 ՄՀց, գ. Ծավ՝ 89.3 ՄՀց, ք. Քաջարան՝ 90.7 ՄՀց, գ. Գեղի՝ 90.7 ՄՀց, գ. Վարդանիձոր՝ 89.3 ՄՀց, ք. Մեղրի՝ 102.9 ՄՀց, գ. Ագարակ՝ 90.7 ՄՀց, գ. Խնածախ՝ 91.7 ՄՀց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան