ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 սեպտեմբերի 2017 թ. |
թիվ 50-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՌԱԴԻՈԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 1 ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով է ներկայացրել թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 1 մրցույթին մասնակցելու հայտ:
Տվյալ մրցույթին մասնակցելու համար այլ հայտեր չեն ներկայացվել։
2017 թվականի սեպտեմբերի 15-ին կայացած Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դռնբաց նիստում «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերությունը հրապարակել է իր կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը։
Ուսումնասիրելով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը պարզեց.
Հայտը և կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթերն ամբողջական են, ինչպես նաև դրանցում ակնհայտ կեղծ տվյալներ չեն հայտնաբերվել:
«ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության բիզնես ծրագիրը իրատեսական է` հիմնավորված հաշվարկներով և վերլուծություններով:
Տեխնիկական հնարավորությունները համապատասխանում են ռադիոհաղորդումների արտադրության ու հեռարձակման արդի պահանջներին:
Ֆինանսական կարողությունները հիմնավորված են փաստաթղթերով և բավարար են բիզնես ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար:
Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը գնահատվում է բավարար։
Հայտում և կից փաստաթղթերում ներկայացված սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին, իսկ բազմակարծությունը խթանելու կարողությունները գնահատվում են բավարար։
«ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերությունը ռադիոհեռարձակման ոլորտում ունի բազմամյա փորձ:
Հաշվի առնելով վերոնշյալը, 2017 թվականի սեպտեմբերի 26-ին Հանձնաժողովի անդամները բաց վարկանիշային քվեարկությամբ ներկայացված հայտին տվել են հետևյալ գնահատականները.
Անուն, ազգանուն |
Քվեարկության գնահատական |
Գագիկ Բունիաթյան |
7 |
Վլադիմիր Օհանյան |
6 |
Կորյուն Առաքելյան |
8 |
Հայկ Քոթանյան |
8 |
Տիգրան Հակոբյան |
7 |
Արմեն Մկրտչյան |
6 |
Ռոլանդ Շառոյան |
7 |
Դավիթ Ամալյան |
7 |
Ընդամենը` 56 |
Հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 46-րդ հոդվածի 2-րդ մասի, 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերի, 48-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 1-ին մասի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 1 մրցույթին մասնակցելու 2017 թվականի սեպտեմբերի 5-ի հայտը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերությանը ճանաչել թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 1 մրցույթի հաղթող:
2. «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրի հեռարձակման լիցենզիա:
3. «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերությանը տրամադրել հետևյալ հաճախականությունները. ք. Երևան՝ 90.7 ՄՀց, գ. Ամասիա՝ 91.0 ՄՀց, ք. Գյումրի՝ 90.1 ՄՀց, ք. Տաշիր՝ 100.2 ՄՀց, ք. Ստեփանավան՝ 90.3 ՄՀց, Պուշկինի Լեռնանցք՝ 90.7 ՄՀց, ք. Սպիտակ՝ 106.7 ՄՀց, ք. Վանաձոր՝ 104.7 ՄՀց, գ. Փամբակ՝ 103.9 ՄՀց, գ. Սանահին՝ 100.7 ՄՀց, ք. Ախթալա՝ 100.3 ՄՀց, գ. Թեղուտ՝ 101.9 ՄՀց, գ. Ջիլիզա՝ 89.7 ՄՀց, ք. Նոյեմբերյան՝ 100.3 ՄՀց, ք. Բերդ՝ 101.9 ՄՀց, ք. Իջևան՝ 102.5 ՄՀց, գ. Սևքար՝ 89.7 ՄՀց, ք. Այրում՝ 103.9 ՄՀց, ք. Դիլիջան՝ 104.3 ՄՀց, գ. Այգեձոր՝ 89.7 ՄՀց, գ. Չինչին՝ 100.7 ՄՀց, գ. Կոթի՝ 103.1 ՄՀց, գ. Հաղարծին՝ 104.7 ՄՀց, գ. Բագրատաշեն՝ 101.9 ՄՀց, գ. Չինարի՝ 104.3 ՄՀց, ք. Ապարան՝ 90.7 ՄՀց, ք. Հրազդան՝ 89.3 ՄՀց, գ. Հանքավան՝ 107.1 ՄՀց, գ. Գառնի՝ 107.3 ՄՀց, Սևանի լեռնանցք՝ 90.7 ՄՀց, ք. Ճամբարակ՝ 91.3 ՄՀց, գ. Շորժա՝ 91.7 ՄՀց, ք. Սևան՝ 91.3 ՄՀց, ք. Գավառ՝ 100.3 ՄՀց, ք. Մարտունի՝ 102.6 ՄՀց, ք. Վարդենիս՝ 101.5 ՄՀց, գ. Բագարան՝ 103.9 ՄՀց, ք. Արմավիր՝ 102.7 ՄՀց, ք. Էջմիածին՝ 100.1 ՄՀց, ք. Վեդի՝ 89.3 ՄՀց, ք. Արտաշատ՝ 106.5 ՄՀց, գ. Արենի՝ 102.5 ՄՀց, գ. Խաչիկ՝ 91.1 ՄՀց, ք. Եղեգնաձոր՝ 103.1 ՄՀց, ք. Ջերմուկ՝ 103.5 ՄՀց, ք. Վայք՝ 90.1 ՄՀց, գ. Թերփ՝ 91.7 ՄՀց, գ. Քարագլուխ՝ 91.7 ՄՀց, գ. Շատին՝ 92.3 ՄՀց, գ. Գորայք՝ 90.3 ՄՀց, ք. Սիսիան՝ 102.1 ՄՀց, ք. Գորիս՝ 101.9 ՄՀց, գ. Խնածախ՝ 102.5 ՄՀց, Կապան-1՝ 89.3 ՄՀց, ք. Կապան՝ 100.0 ՄՀց, գ. Եղվարդ՝ 92.7 ՄՀց, գ. Շիկահող՝ 101.9 ՄՀց, գ. Ծավ՝ 105.3 ՄՀց, ք. Քաջարան՝ 104.7 ՄՀց, գ. Վարդանիձոր՝ 90.1 ՄՀց, ք. Մեղրի՝ 101.7 ՄՀց, գ. Ագարակ՝ 107.5 ՄՀց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Բունիաթյան