ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 սեպտեմբերի 2017 թ. |
թիվ 47-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 141 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 4-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով «ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 141 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
Բավարարել «ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊ ընկերության դիմումները`
1. տրամադրել «ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊ ընկերությանը ՀՀ Երևան քաղաքի, Տավուշի և Սյունիքի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա։
2. 2017 թվականի հոկտեմբերի 2-ից ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 141 լիցենզիան:
3. Սահմանել պարտադիր հեռարձակման ենթակա հեռուստածրագրերի ցանկը` համաձայն Հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Գ. Բունիաթյան |
Հավելված |
1. «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» («ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)
2. «Շողակաթ» («ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ):
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|