ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2016 թվականի |
թիվ 66 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԶԳԱՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ (ԾՐԱԳՐԵՐԻ) ՓՈԽԱԴԱՐՁ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ, ԵՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
94-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 2-րդ կետի իրականացումն ապահովելու նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող այն զգայուն գյուղատնտեսական ապրանքների ցանկը, որոնց մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացվում է արտադրության զարգացման պլանների (ծրագրերի) փոխադարձ տրամադրում (այսուհետ՝ ցանկ):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝
սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տրամադրել ցանկում նշված զգայուն գյուղատնտեսական ապրանքներից յուրաքանչյուրի առնչությամբ արտադրության զարգացման գործող պլանները (ծրագրերը)` ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը).
ցանկում նշված զգայուն գյուղատնտեսական ապրանքների արտադրության զարգացման նոր պլանների (ծրագրերի) ընդունման կամ գործող պլաններում (ծրագրերում) փոփոխություններ կատարելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում այդպիսի պլանները (ծրագրերը) տրամադրել միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը).
Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ առաջարկներ ոչ ուշ, քան խորհրդակցությունների անցկացման ենթադրյալ օրվանից 30 օրացուցային օր առաջ:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.09.2017, թիվ 62 | 17.11.2017, թիվ 66 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|