ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2017 թվականի N 1132-Ա
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԱԶՄՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ղրղզական Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 11-18-ը Ղրղզական Հանրապետություն (Բիշքեկ) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության անդամների՝ Ղրղզական Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված N 1 հոկտեմբերի 6-ի N 1132-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2017 թվականի հոկտեմբերի 11-18-ը Ղրղզական Հանրապետություն մեկնող դիտորդական առաքելության
Ս. Եղիազարյան -
ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
Թ. Հովնանյան -
ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության գործավար
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 հոկտեմբերի 6-ի N 1132-Ա որոշման |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ
2017 թվականի հոկտեմբերի 11-18-ը Ղրղզական Հանրապետություն մեկնող դիտորդների
Տեղաշարժման/ տրանսպորտային ծախսերը |
ԵՎՐՈյին համարժեք դրամ |
Օդանավակայան |
30 |
Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դեբրիֆինգի վայրեր) |
40 |
Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր) |
100 |
Կապի միջոցներ (hեռախոսային քարտեր, հեռախոսներ) |
20 |
Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դեբրիֆինգ, սնունդ) |
175 |
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ-ի կողմից գանձվող գումարի չափը |
365 |
Վարորդ /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 25 եվրո, 4 օր |
100 |
Վառելիք /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 10 եվրո, 4 օր |
40 |
Թարգմանիչ /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 25 եվրո, 4 օր |
100 |
Փաստաթղթերի փոխանցում (յուրաքանչյուր դիտորդի կողմից) |
10 |
Հյուրանոց յուրաքանչյուր դիտորդի համար /7 գիշեր յուրաքանչյուր օրվա համար առավելագույնը 120 եվրո մեկ գիշերը |
840 |
Սնունդ և այլ ծախսեր (յուրաքանչյուր դիտորդի համար օրական 50 եվրո, առավելագույնը 8 օր) |
400 |
Բնակության վայր և սնունդ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 40 եվրո 4 օրվա համար) |
160 |
Բնակության վայր և սնունդ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 40 եվրո 4 օրվա համար) |
160 |
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ |
1,810 |
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ |
2,175 |
Երևան-Մոսկվա-Բիշքեկ ինքնաթիռի տոմս յուրաքանչյուր դիտորդի համար |
800 եվրո |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|