ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2017 թվականի N 1175-Ա
«ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունից արտահանել հետևյալ ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները՝
1) պատիճ-ճայթիչ պայթանցքային | ԿԴ-Շ 5 000 000 հատ |
2) պատիճ-ճայթիչ հորատանցքային | ԿԴ-Ս1 500 000 հատ |
3) պատիճ-ճայթիչ մակերևութային | ԿԴ-Պ 1 000 000 հատ |
4) էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ | ԼՊ 100 000 հատ |
5) էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ | ՄՍ 100 000 հատ |
6) էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ Կոննեկտադետ | 100 000 հատ |
7) արմդետ ԼՊ | 1 000 000 հատ |
8) արմդետ | ՄՍ 1 000 000 հատ |
9) արմդետ ՀՏԴ | 800 000 հատ |
10) արմեքս | 1 000 տոննա |
11) արմեքս Փաուեր | 700 տոննա |
12) արմեքս Փաուեր Պլյուս | 700 տոննա։ |
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտահանվող՝ ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների փոխադրման անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|