ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2017 թվականի N 1121-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1931-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Աուդիտի և որակի վերահսկողության միջազգային ստանդարտները հրապարակելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 509-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1931-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) Աուդիտի միջազգային ստանդարտ (այսուհետ՝ ԱՄՍ) 260, ԱՄՍ 570, ԱՄՍ 700, ԱՄՍ 705, ԱՄՍ 706 աուդիտի միջազգային ստանդարտները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ԱՄՍ 700 աուդիտի միջազգային ստանդարտից հետո լրացնել նոր՝ ԱՄՍ 701 աուդիտի միջազգային ստանդարտ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. սեպտեմբերի 15 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|