Գլխավոր տեղեկություն
Համար
N 1140-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.09.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1140-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 20

Երևան

 

Հավելված ուղղ.

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 7-ի N 1140-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈԻՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ

 

N/N
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորր

Քանակը

Ծագման երկիրը

Արժեքը (դրամ)

1.

9018110000

էլեկտրակարդիոգրաֆներ,
ԷՍԳ (ECG) սարք 12
կապուղով, շարժական՝
անվավոր տակդիրով

CARDIOVIT
AT-102

հատ

12

Շվեյցարիա

37298520.00

2.

9405109101

Բժշկական նպատակների
համար4), Վիրաբուժական
լուսատուներ

iLED 5K/3

կգ

730

Գերմանիա

35785456.00

3.

9405109101

Բժշկական նպատակների
համար4), Վիրաբուժական
լուսատու տեսախցիկով

iLED 5K/3with camera

կգ

159

Գերմանիա

34194328.00

4.

9402900000

Վիրաբուժական սեղան, Էլեկտրական

TruSystem 7500

կգ

697

Գերմանիա

101257044.00

5.

9402900000

Վիրաբուժական սեղան,
Էլեկտրական
անգիովասկուլյար

TruSystem 7500

կգ

410

Գերմանիա

58111186.00

6.

9022140000

Բժշկական,
վիրաբուժական կամ
անասնաբուժական
օգտագործման համար,
այլ՝ Ռենտգեն
սարքավորում թվային,
շարժական

Mobilett Mira Max

հատ

1

Ավստրիա

141430156.00

7.

9022140000

Ռենտգեն համակարգ ֆլյուռոսկոպիայով թվային

Luminos dRF Max

հատ

1

Ավստրիա

325666936.00

8.

9018191000

Երկու և ավելի պարամետրերի միաժամանակյա վերահսկողության սարքավորում/
Նավիգացիոն համակարգ Էլեկտրոֆիզիոլոգիայի
NAVIGATION ELECTROPHYSIOLOGY SYSTEM

EnSite Velocity

հատ

1

ԱՄՆ

274102794.00

9.

9018191000

էլեկտրոէնցելոգրաֆ (ԷԷԳ) համակարգ 38 կապուղով

EEG 1200

հատ

1

Ավստրիա

10320520.00

10.

9405109801

Բժշկական նպատակների
համար4), Վիրաբույժի լուսատու գլխին ամրացվող

452600

կգ

60

Գերմանիա

7569912.00

11.

9022140000

Բժշկական, վիրաբուժական կամ անասնաբուժական օգտագործման համար, այլ՝ Ռենտգեն սարքավորում շարժական, կամարային տիպի

Cios Fusion

հատ

1

Ավստրիա

179116700.00

12.

9018191000

Երկու և ավելի պարամետրերի միաժամանակյա վերահսկողության սարքավորում/
էլեկտրոֆիզիոլոգիայի համակարգ
ELECTROPHYSIOLOGY SYSTEM

EP Workmate Claris 56 Channel

հատ

1

ԱՄՆ

76124454.00

13.

9018191000

Երկու և ավելի պարամետրերի միաժամանակյա վերահսկողության սարքավորում/Աբլացիոն համակարգ էլեկտրոֆիզիոլոգիայի
RF ABLATION ELECTROPHYSIOLOGY SYSTEM

Ampere RF Ablation

հատ

1

ԱՄՆ

252393354.00

14.

9022140000

Անգիոգրաֆիայի համակարգ, մոնոպլան
ANGLOCARDIOGRAPHY UNIT, MONOPLANE, FLAT PANEL

Artis zee floor

հատ

1

Ավստրիա

779972438.00

 

Ընդամենը

2.086.189.798

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան