ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1373-Ն
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» և «ժզ» ենթակետերին ու 18-րդ հոդվածին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետին և 123-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) շահութահարկ վճարողների դեբիտորական պարտքերի (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, ջրօգտագործող հարկ վճարողների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից բնական գազի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնակչությանը մատուցվող ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի) հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ջրօգտագործող հարկ վճարողների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից բնական գազի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնակչությանը մատուցվող ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից և տարածվում է նաև՝
1) 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» և «ժզ» ենթակետերով ու 18-րդ հոդվածով նախատեսված հարաբերությունների վրա այն մասով, որ մասով այդ հարաբերությունները կարգավորված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշմամբ.
2) 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա՝ էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված անձանց մասով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. նոյեմբերի 3 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԲՆԱԿԱՆ ԳԱԶ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ) ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հարկվող շահույթը (հարկման բազան) որոշելիս դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը տարածվում է շահութահարկ վճարողների նկատմամբ (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, ջրօգտագործող հարկ վճարողների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից բնական գազի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնակչությանը մատուցվող ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի) այլ անձանց հետ պայմանագրերից, աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունից, վնաս պատճառելու հետևանքով կամ օրենքով նախատեսված այլ հիմքերով առաջացած պարտավորությունների (այսուհետ` դեբիտորական կամ կրեդիտորական պարտքեր) վրա:
3. Սույն կարգի կիրառման առումով`
1) դեբիտորական պարտքը հարկ վճարողին այլ անձանց (դեբիտորների) կողմից վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի գումարն է.
2) կրեդիտորական պարտքը (այդ թվում` աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, շահաբաժինների գծով) հարկ վճարողի կողմից այլ անձանց (կրեդիտորներին) վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի գումարն է:
4. Դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե այն սույն կարգի 2-րդ կետում նշված հիմքերով սահմանված ժամկետում չի մարվել: Սույն կետի կիրառության իմաստով՝
1) այն դեպքում, երբ սահմանված չէ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետ, դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետ է համարվում այդ պարտքն առաջացնող գործարքի (գործառնության, փաստի) կատարման օրվան հաջորդող 60-րդ օրը.
2) ցպահանջ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է պահանջ ներկայացնելու օրվանից, բայց գործարքի կատարմանը հաջորդող 61-րդ օրվանից ոչ ուշ.
3) այն դեպքում, երբ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետը մինչև դրանց անհուսալի դառնալը փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվում է, դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը համարվում է կետանցված նոր ժամկետում չմարվելու դեպքում.
4) դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մասնակի մարումը չի համարվում պարտքի (չմարված գումարի մասով) մարման ժամկետի հետաձգում:
5. Նույն հարկ վճարողների միջև տարբեր գործարքներից (գործառնություններից, փաստերից) միմյանց նկատմամբ հանդիպակաց դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի հաշվանցումը կատարվում է միայն գրավոր համաձայնությամբ:
6. Մարվող (մասնակի մարվող) դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի վերաբերյալ տեղեկության բացակայության դեպքում մարված (մասնակի մարված) է ընդունվում ավելի վաղ ժամկետում առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը:
7. Սույն կարգի նպատակներով դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի անհուսալի ճանաչումը և դուրսգրումը չի վերաբերում հաշվապահական հաշվեկշռում ճանաչման նպատակով դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի չափմանը, հաշվապահական հաշվեկշռից դուրսգրմանը (ապաճանաչմանը) և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններում համապատասխան եկամուտ կամ ծախս ներառելուն (ճանաչելուն):
8. Անհուսալի ճանաչված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի դուրսգրումը չի համարվում դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի ներում: Դուրսգրման պահից սկսած՝ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը հաշվառվում է հարկ վճարողի մոտ մինչև դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարումը կամ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարին լրանալը, եթե մինչև այդ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը չի մարվել կամ դադարել այլ հիմքով: Կետանցված դառնալու օրվանից 3 տարի հետո չդադարած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը հանվում է հաշվառումից:
9. Սույն կարգի դրույթները չեն տարածվում՝
1) պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի վրա.
2) առհաշիվ անձանց հետ փոխհաշվարկների գծով առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի վրա՝ բացառությամբ դատական կարգով նրանց պարտատեր կամ պարտապան ճանաչելու դեպքերի։
10. Այն դեպքում, երբ սույն կարգի 2-րդ կետում նշված հիմքերով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գծով հաշվարկվել են տույժեր, տուգանքներ կամ տոկոսներ, ապա այդ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու ժամանակ դրանց հետ մեկտեղ անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց գծով դուրսգրման պահին հաշվարկված տույժերը, տուգանքները կամ տոկոսները: Անհուսալի ճանաչված և դուրս գրված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի գծով դուրսգրումից հետո հաշվարկված տույժերը, տուգանքները կամ տոկոսներն անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց առաջացման հաշվետու (հարկային) տարում։
II. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՈՒՄ
11. Հարկ վճարողի կողմից դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ (պահուստաֆոնդ) ձևավորվելու դեպքում, պահուստին (պահուստաֆոնդին) մասհանումներ կարող են կատարվել միայն կետանցված դեբիտորական այն պարտքերի համար, որոնք առաջացել են այլ անձանց առաքված արտադրանքի (ապրանքների) կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների դիմաց:
12. Պահուստին (պահուստաֆոնդին) մասհանումները (դեբիտորական պարտքերի մասնակի դուրսգրումները) կատարվում են դեբիտորի կողմից չմարված դեբիտորական պարտքի գումարի նկատմամբ` հետևյալ տոկոսադրույքով.
Դեբիտորական պարտքի կետանցված դառնալուց հետո անցած օրերի թիվը |
Պահուստին (պահուստաֆոնդին) |
Կետանցված դառնալու օրվանից մինչև |
- |
Կետանցված դառնալու 91-րդ օրվանից մինչև 180-րդ օրը ներառյալ |
25 տոկոս |
Կետանցված դառնալու 181-րդ օրվանից մինչև 270-րդ օրը ներառյալ |
50 տոկոս |
Կետանցված դառնալու 271-րդ օրվանից մինչև 365-րդ օրը ներառյալ |
75 տոկոս |
13. Սույն կարգի 12-րդ կետին համապատասխան՝ պահուստին (պահուստաֆոնդին) կատարված մասհանումները հարկ վճարողի կողմից հաշվետու տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս հաշվի են առնվում որպես այլ նվազեցում` սույն կարգի 14-րդ կետին համապատասխան:
14. Եթե սույն կարգի 12-րդ կետով սահմանված կետանցված դեբիտորական պարտքի համապատասխան տոկոսադրույքներով հաշվարկված՝ տվյալ տարվա վերջում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը փոքր է տվյալ տարվա սկզբում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունից, ապա տարբերության գումարը ճանաչվում է որպես համախառն եկամտի ավելացում, իսկ հակառակ դեպքում (եթե պահուստի (պահուստաֆոնդի) գումարը ավելացել է) տարբերության գումարը դիտվում է որպես այլ նվազեցում:
15. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեբիտորական պարտքը ճանաչվում է անհուսալի`
1) կետանցված դառնալու 366-րդ օրվանից, եթե դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը չի գերազանցում 100 հազ. դրամը.
2) դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության) օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, եթե տվյալ դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը գերազանցում է 100 հազ. դրամը.
3) պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու կամ պարտապան կազմակերպության լուծարվելու, կամ պետական հաշվառումից հանված պարտապան անհատ ձեռնարկատիրոջ, կամ գործունեությունը կասեցված պարտապան նոտարի, կամ պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքերում` անկախ պարտքի մարման ժամկետից:
16. Կետանցված դառնալու 366-րդ օրը լրացած, սակայն անհուսալի չճանաչված դեբիտորական պարտքերի համար յուրաքանչյուր հաշվետու (հարկային) տարում հարկ վճարողը պետք է ճշգրտի (պակասեցնի) նախորդ տարվա վերջում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը` սույն կարգի 14-րդ կետին համապատասխան՝ պակասեցված գումարի չափով՝ ավելացնելով այն հաշվետու (հարկային) տարվա համախառն եկամուտը, որում լրացել է պարտքի կետանցված դառնալու 366-րդ օրը:
17. Անվճարունակ (սնանկ) ճանաչված բանկերում հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա սառեցված միջոցների նկատմամբ կիրառվում են անհուսալի դեբիտորական պարտքերի համար սույն կարգով սահմանված դրույթները:
18. Մինչև դեբիտորական պարտքի կետանցված դառնալու օրվանից 366-րդ օրը լրանալը սույն կարգի 15-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու (պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչելու կամ պարտապան կազմակերպության լուծարման, կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանվելու, կամ պարտապան նոտարի գործունեության կասեցման, կամ պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքերում) հաշվետու (հարկային) տարում և չպահուստավորված դեբիտորական պարտքը, որպես այլ նվազեցում, հաշվի է առնվում հարկ վճարողի հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս:
19. Այն հարկ վճարողները, որոնք պահուստ (պահուստաֆոնդ) չեն ձևավորում, սույն կարգի 15-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու (հարկային) տարում և դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում որպես այլ նվազեցում հարկ վճարողի հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս:
20. Դուրս գրված և (կամ) հաշվառումից հանված անհուսալի դեբիտորական պարտքը մարվելու դեպքում մարված գումարի չափով ավելացվում է հարկ վճարողի հաշվետու (հարկային) տարվա համախառն եկամուտը:
21. Դեբիտորական պարտքի ներման (կամ այլ ձևով պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշման և (կամ) համաձայնության) կամ պահանջի իրավունքի զիջման (փոխանցման, այդ թվում` անհատույց) դեպքում հարկ վճարողի համար դեբիտորական պարտքը համարվում է մարված և ներված (կամ անհատույց փոխանցված կամ անհատույց զիջված), իսկ դրանց գծով դուրս գրված (մասնակի դուրս գրված) գումարների չափով ավելացվում է հաշվետու (հարկային) տարվա համախառն եկամուտը (պահուստի ստեղծման դեպքում` սույն կարգի 14-րդ կետին համապատասխան):
III. ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
22. Կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի:
23. Սույն կարգի 22-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված կրեդիտորական պարտքերը ենթակա են դուրսգրման՝ անհուսալի դառնալու հաշվետու (հարկային) տարում: Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքի գումարը հաշվի է առնվում կազմակերպության հաշվետու տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս՝ որպես եկամուտ:
24. Դուրս գրված և (կամ) հաշվառումից հանված անհուսալի կրեդիտորական պարտքը մարվելու դեպքում մարված գումարը հաշվի է առնվում հարկ վճարողի հաշվետու տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս՝ որպես այլ նվազեցում:
25. Կրեդիտորական պարտքի ներման կամ այլ ձևով պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշման և (կամ) համաձայնության կամ երրորդ անձին պարտքի անհատույց փոխանցման դեպքում եկամուտ է համարվում ներված կամ չպահանջված կամ անհատույց փոխանցված կրեդիտորական պարտքի գումարը, եթե մինչ այդ այն չի դիտվել որպես անհուսալի: Սույն կետի կիրառության իմաստով՝ համարվում է, որ առկա է այլ ձևով կրեդիտորական պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշում և (կամ) համաձայնություն, եթե կրեդիտորական պարտքի առաջացմանը հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում պարտատերը պարտքի կատարումն ապահովելու պահանջով չի դիմել դատարան:
26. Սույն կարգի համաձայն անհուսալի չճանաչված կրեդիտորական պարտքը երրորդ անձին հատուցմամբ փոխանցման, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում կրեդիտորական պարտքը նոտարի կամ դատարանի դեպոզիտ վճարելու դեպքում եկամուտ է համարվում կրեդիտորական պարտքի չհատուցված (չվճարված) մասը:
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
27. Շահութահարկ վճարողները 2017 թվականի հարկային տարվա համար մինչև այդ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ, իսկ 2018 թվականի և հետագա հարկային տարիների համար` մինչև այդ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ իրենց հաշվառման վայրի հարկային մարմին գրավոր տեղեկանք են ներկայացնում հաշվետու (հարկային) տարվա ընթացքում անհուսալի ճանաչված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (բացառությամբ յուրաքանչյուր դեբիտորի մասով 100 հազ. դրամը չգերազանցող պարտքի)` համաձայն ձևի:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ, ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԲՆԱԿԱՆ ԳԱԶ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ (ՀԱՐԿԱՅԻՆ) ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՎԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հարկ վճարողի անվանումը |
||||||||
2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
3. Հաշվետու (հարկային) տարին |
||||||||
4. Տեղեկությունների ներկայացման ամսաթիվը |
N |
Անհուսալի դեբիտորական պարտքի գումարը |
Անհուսալի կրեդիտորական պարտքի |
Դուրսգրման ամսաթիվը |
Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
Դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս անձի տվյալները | ||
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Ձևի լրացման ուղեցույց
1. Տեղեկանքում թվային տվյալները լրացվում են դրամներով` առանց լումաների:
2. Տեղեկանքի`
1) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը.
2) 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը.
3) 3-րդ կետում լրացվում է հաշվետու (հարկային) տարին, որի համար ներկայացվում են տեղեկությունները.
4) 4-րդ ենթակետում լրացվում է հարկային մարմին տեղեկությունների ներկայացման ամսաթիվը.
5) 5-րդ սյունակում լրացվում է պարտքի հերթական համարը.
6) 6-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողի կողմից դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքի գումարը.
7) 7-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողի կողմից դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքի գումարը.
8) 8-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողի կողմից անհուսալի ճանաչված պարտքի դուրսգրման ամսաթիվը.
9) 9-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողի կողմից դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության) օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը.
10) 10-րդ սյունակում լրացվում է դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը.
11) 11-րդ սյունակում լրացվում է դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս անձի հարկային մարմինների կողմից տրված ՀՎՀՀ-ն.
12) 12-րդ սյունակում լրացվում է դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ջրօգտագործող հարկ վճարողների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է շահութահարկ վճարող ջրօգտագործողների նկատմամբ ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերից առաջացած պարտավորությունների վրա (այսուհետ` դեբիտորական պարտքեր):
3. Սույն կարգի կիրառման առումով դեբիտորական պարտքը ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց կողմից ջրօգտագործող շահութահարկ վճարողներին վճարման ենթակա պարտքի գումարն է:
4. Դեբիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե այն սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրերով սահմանված վճարման (մարման) ժամկետում չի վճարվել (մարվել): Այն դեպքում, երբ այդ պայմանագրերով սահմանված չէ դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ, դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ է համարվում ոռոգման ջրի մատակարարման յուրաքանչյուր ամսվա համար՝ այդ ամսվան հաջորդող ամսվա վերջին օրը:
5. Սույն կարգի նպատակներով դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչումը և դուրսգրումը չեն վերաբերում ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում (հաշվապահական հաշվեկշռում) ճանաչման նպատակով դեբիտորական պարտքերի չափմանը, ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունից (հաշվապահական հաշվեկշռից) դուրսգրմանը (ապաճանաչմանը) և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում (ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում) եկամուտ կամ ծախս ներառելուն (ճանաչելուն):
6. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրումը չի համարվում դեբիտորական պարտքի ներում:
7. Այն դեպքում, երբ դեբիտորական պարտքերի գծով հաշվարկվել են տոկոսներ, տույժեր կամ տուգանքներ, ապա այդ դեբիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու ժամանակ դրանց հետ մեկտեղ անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց գծով դուրսգրման պահին հաշվարկված տոկոսները, տույժերն ու տուգանքները: Անհուսալի ճանաչված և դուրս գրված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի գծով դուրսգրումից հետո հաշվարկված տույժերը, տուգանքները կամ տոկոսներն անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց առաջացման հաշվետու (հարկային) տարում։
II. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ
8. Տվյալ հաշվետու (հարկային) տարվա ավարտին տվյալ հաշվետու (հարկային) տարում առաջացած և չմարված (չվճարված)` սույն կարգի 4-րդ կետում նշված կետանցված դեբիտորական պարտքերը ճանաչվում են անհուսալի, եթե ջրօգտագործող հարկ վճարողների կողմից մինչև հաշվետու (հարկային) տարվա ավարտը, բայց ոչ ուշ՝ մինչև դեկտեմբերի 1-ը, կետանցված դեբիտորական պարտքեր ունեցող ֆիզիկական անձանց ցուցակը փակցվել է համապատասխան գյուղապետարանի՝ հանրության համար տեսանելի տեղում, որի վերաբերյալ այդ գյուղապետի հետ համատեղ կազմված ակտի մեկ օրինակը գտնվում է ջրօգտագործող հարկ վճարողների մոտ և առնվազն երկու անգամ` նոյեմբերի առաջին տասնօրյակում և դեկտեմբերի առաջին տասնօրյակում, կետանցված դեբիտորական պարտք ունեցող ֆիզիկական անձանց հանձնվել են գրավոր ծանուցագրեր, որոնց երկրորդ կեսը (կտրոնը) ֆիզիկական անձի կողմից՝ այն ստանալու վերաբերյալ նշմամբ և ստորագրությամբ, գտնվում է ջրօգտագործող հարկ վճարողների մոտ:
9. Սույն կարգի 8-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու հաշվետու (հարկային) տարում և դուրս գրված դեբիտորական պարտքերը հաշվի են առնվում որպես այլ նվազեցում` հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս:
10. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերը մարվելու դեպքում մարված գումարների չափով ավելացվում է պարտքի մարման հաշվետու (հարկային) տարվա համախառն եկամուտը:
11. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի ներման կամ պահանջի իրավունքի զիջման կամ պարտքը չպահանջելու մասին ջրօգտագործող հարկ վճարողների գրավոր որոշման և (կամ) կողմերի միջև դրա մասին գրավոր համաձայնության առկայության (փոխանցման, այդ թվում` անհատույց) դեպքում այդ դեբիտորական պարտքերը համարվում են մարված, և դրանց գծով դուրս գրված գումարների չափով ավելացվում է հաշվետու (հարկային) տարվա համախառն եկամուտը: Պարտքի ներում չեն համարվում պարտատիրոջ կողմից պարտքը պահանջելու համար չձեռնարկված գործողությունները, մասնավորապես, դատարան չդիմելը, ծանուցագրեր չուղարկելը և պարտքի գանձման ուղղությամբ այլ գործողություններ չիրականացնելը:
12. Միևնույն ֆիզիկական անձի նկատմամբ առաջացած դեբիտորական պարտքերի մարման (մասնակի մարման) դեպքում մարվող (մասնակի մարվող) դեբիտորական պարտքի մասին տեղեկության բացակայության դեպքում մարված (մասնակի մարված) է համարվում ավելի վաղ ժամկետում առաջացած դեբիտորական պարտքը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԲՆԱԿԱՆ ԳԱԶ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից բնական գազի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնակչությանը մատուցվող ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց (այսուհետ սույն կարգի իմաստով` հանրային ծառայություններ) ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է հանրային ծառայություններ մատուցող շահութահարկ վճարողների նկատմամբ հանրային ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերից առաջացած պարտավորությունների վրա (այսուհետ` դեբիտորական պարտքեր):
3. Սույն կարգի կիրառման առումով դեբիտորական պարտքը հանրային ծառայություններ մատուցող շահութահարկ վճարողների հանրային ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց կողմից վճարման ենթակա պարտքի գումարն է:
4. Դեբիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե այն սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրերով սահմանված վճարման (մարման) ժամկետում չի վճարվել (մարվել): Այն դեպքում, երբ այդ պայմանագրերով սահմանված չէ դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ, դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ է համարվում հանրային ծառայությունների մատուցման յուրաքանչյուր ամսվա համար` այդ ամսվան հաջորդող ամսվա վերջին օրը:
5. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրումը չի համարվում դեբիտորական պարտքի ներում:
6. Այն դեպքում, երբ դեբիտորական պարտքերի գծով հաշվարկվել են տոկոսներ, տույժեր կամ տուգանքներ, ապա այդ դեբիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու ժամանակ դրանց հետ մեկտեղ անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց գծով դուրսգրման պահին հաշվարկված տոկոսները, տույժերն ու տուգանքները: Անհուսալի ճանաչված և դուրս գրված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի գծով դուրսգրումից հետո հաշվարկված տույժերը, տուգանքները կամ տոկոսներն անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց առաջացման հաշվետու (հարկային) տարում։
II. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ
7. Հանրային ծառայություններ մատուցող շահութահարկ վճարողը դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ (պահուստաֆոնդ) ձևավորելու դեպքում պահուստին (պահուստաֆոնդին) մասհանումներ կարող է կատարել միայն կետանցված դեբիտորական այն պարտքերի համար, որոնք առաջացել են հանրային ծառայությունների մատուցման դիմաց:
8. Պահուստին (պահուստաֆոնդին) մասհանումները կատարվում են դեբիտորի կողմից չմարված դեբիտորական պարտքի գումարի նկատմամբ` հետևյալ տոկոսադրույքով.
Դեբիտորական պարտքի կետանցված դառնալուց հետո անցած օրերի թիվը |
Պահուստին (պահուստաֆոնդին) մասհանման |
Կետանցված դառնալու օրվանից մինչև 90-րդ օրը ներառյալ |
- |
Կետանցված դառնալու 91-րդ օրվանից մինչև 180-րդ օրը ներառյալ |
25 տոկոս |
Կետանցված դառնալու 181-րդ օրվանից մինչև 270-րդ օրը ներառյալ |
50 տոկոս |
Կետանցված դառնալու 271-րդ օրվանից մինչև 365-րդ օրը ներառյալ |
75 տոկոս |
9. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան` պահուստին (պահուստաֆոնդին) կատարված մասհանումները շահութահարկ վճարողի կողմից հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս հաշվի են առնվում որպես այլ նվազեցում` սույն կարգի 10-րդ կետին համապատասխան:
10. Եթե սույն կարգի 8-րդ կետով սահմանված կետանցված դեբիտորական պարտքի համապատասխան տոկոսադրույքներով հաշվարկված` տվյալ տարվա վերջում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը փոքր է տվյալ տարվա սկզբում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունից, ապա տարբերության գումարը ճանաչվում է որպես համախառն եկամտի ավելացում, իսկ հակառակ դեպքում (եթե պահուստի (պահուստաֆոնդի) գումարը ավելացել է) տարբերության գումարը դիտվում է որպես այլ նվազեցում:
11. Տվյալ հաշվետու (հարկային) տարվա վերջում (հաշվետու (հարկային) տարվա ավարտին) չմարված (չվճարված) սույն կարգի 3-րդ կետում նշված դեբիտորական պարտքերը ճանաչվում են անհուսալի`
1) եթե հաշվետու (հարկային) տարվա ավարտի ամսաթվից հետ հաշված վերջին 366 անընդմեջ օրերի ընթացքում դեբիտորի կողմից չի կատարվել նախորդ տարվա ընթացքում կետանցված դեբիտորական պարտքի դիմաց որևէ վճարում (մարում) և հանրային ծառայություն մատուցող շահութահարկ վճարողի կողմից դեբիտորին չի մատուցվել հանրային ծառայություն.
2) եթե առկա է դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտ (վճիռ, որոշում կամ կարգադրություն, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության).
3) պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու կամ մահվան դեպքերում` անկախ պարտքի մարման ժամկետից:
12. Սույն կարգի 11-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու հաշվետու (հարկային) տարում և դուրս գրված դեբիտորական պարտքերը հաշվի են առնվում որպես այլ նվազեցում դուրսգրման տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս:
13. Կետանցված դառնալու 366-րդ օրը լրացած, սակայն անհուսալի չճանաչված դեբիտորական պարտքերի համար յուրաքանչյուր հաշվետու (հարկային) տարում հարկ վճարողը պետք է ճշգրտի (պակասեցնի) նախորդ տարվա վերջում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը` սույն կարգի 10-րդ կետին համապատասխան` պակասեցված գումարի չափով` ավելացնելով այն հաշվետու (հարկային) տարվա համախառն եկամուտը, որում լրացել է պարտքի կետանցված դառնալու 366-րդ օրը:
14. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերը մարվելու դեպքում մարված գումարների չափով ավելացվում է պարտքի մարման հաշվետու (հարկային) տարվա համախառն եկամուտը:
15. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի ներման կամ պահանջի իրավունքի զիջման (այդ թվում` անհատույց) կամ պարտքը չպահանջելու մասին հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների գրավոր որոշման և (կամ) կողմերի միջև դրա մասին գրավոր համաձայնության առկայության դեպքում այդ դեբիտորական պարտքերը համարվում են մարված, և դրանց գծով դուրս գրված գումարների չափով ավելացվում է հաշվետու (հարկային) տարվա համախառն եկամուտը: Պարտքի ներում (վերացում) չեն համարվում պարտքը պահանջելու՝ օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետի լրանալը, պարտատիրոջ կողմից պարտքը պահանջելու համար չձեռնարկված գործողությունները, մասնավորապես, դատարան չդիմելը, ծանուցագրեր չուղարկելը և պարտքի գանձման ուղղությամբ այլ գործողություններ չիրականացնելը:
16. Միևնույն ֆիզիկական անձի նկատմամբ առաջացած դեբիտորական պարտքերի մարման (մասնակի մարման) դեպքում մարվող (մասնակի մարվող) դեբիտորական պարտքի մասին տեղեկության բացակայության դեպքում մարված (մասնակի մարված) է համարվում ավելի վաղ ժամկետում առաջացած դեբիտորական պարտքը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |