Գլխավոր տեղեկություն
Համար
N 1125-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.09.2017-30.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2017 թվականի N 1125-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 15

Երևան

Հավելված 

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1125-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման
երկիրը

Արժեքը (դրամ)

1.

8410

Հիդրավլիկ տուրբին

հատ

1

Չեխիայի Հանրապետություն / -

374.880.000

2.

8483

Փոխանցումատուփ՝ սառեցնող և պարագաներով

հատ

1

Չեխիայի Հանրապետություն / -

96.560.000

3.

8501

Գեներատոր

հատ

1

Չեխիայի Հանրապետություն / -

215.840.000

4.

8481

Փական

կգ

6240

Չեխիայի Հանրապետություն / -

51.120.000

5.

8537

Ցածր լարման բաշխիչ վահանակ

կգ

365

Չեխիայի Հանրապետություն / -

45.440.000

6.

8537

Ավտոմատ ղեկավարման վահանակ

կգ

275

Չեխիայի Հանրապետություն / -

68.160.000

7.

8479

Տուրբինայի հիդրավլիկ ագրեգատ

հատ

1

Չեխիայի Հանրապետություն / -

25.560.000

Ընդամենը

877.560.000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2017, N 1708-Ա 30.12.2017, N 1125-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան