ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2017 թվականի N 1072-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական միության խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2017 թվականի սեպտեմբերի 14-16-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վաչե Գաբրիելյանինը, Էմիլ Տարասյանինը, Ռաֆայել Ավետիսյանինը և Լուսինե Թումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված սեպտեմբերի 26-ի N 1072-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-16-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Գաբրիելյան | - | ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար |
Է. Տարասյան | - | ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Շ. Քոչարյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Լ. Թումյան | - | ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական |
Ա. Ղևոնդյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար |
Ռ. Ավետիսյան | - | ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական |
Մ. Փաշայան | - | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|