Գլխավոր տեղեկություն
Համար
N 1088-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.09.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.09.20/57(1332) Հոդ.894
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1088-Ն

 

«Ա. Բ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՎԻՐՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱԿԱԲՈՒԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Խուդյակովի 1, գրանցման համարը՝ 273.210.03350)՝ այն միացնելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մխիթար Հերացու 12, գրանցման համարը՝ 222.210.799997):

2. Սահմանել, որ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2004 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված N 110/0014 պայմանագրով անհատույց օգտագործման հանձնված գույքը` Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցի 1 գիտահետազոտական ինստիտուտ հասցեում գտնվող 1780.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և 0,1176 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20122014-01-0229), հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2004 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված անհատույց օգտագործման N 110/0014 պայմանագրի լուծումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի «Մի շարք ոչ առևտրային կազմակերպություններ և փակ բաժնետիրական ընկերություններ վերակազմակերպելու ու «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1134-Ն որոշման 8-րդ կետի 20-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20) գիտահետազոտական և կիրառական գիտաբժշկական հետազոտությունների իրականացում:»:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝

1) հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը, ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև կանոնադրության մեջ սույն որոշման 1-ին և 5-րդ կետերից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և կատարված փոփոխության պետական գրանցման գործընթացը՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին.

2) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 11

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան