Գլխավոր տեղեկություն
Համար
N 1374-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.08/66(1341) Հոդ.1082
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2017 թվականի N 1374-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 4-րդ կետում և որոշման 3-րդ կետով հաստատված կարգում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) կարգի 7-րդ կետում «3 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա» բառերով.

3) կարգի 8-րդ կետում «5 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա» բառերով.

4) կարգի 9-րդ կետում «7 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «8-րդ կետով սահմանված մարմիններից կարծիքը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա» բառերով.

5) կարգի 12-րդ կետում «20 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա» բառերով.

6) կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Հայտը մերժելու հիմք է հայտի` սույն կարգի 5-րդ և 10-րդ կետերով սահմանված պահանջներին անհամապատասխանությունը:».

7) կարգի 14-րդ կետում «3 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «1 աշխատանքային օրվա» բառերով.

8) կարգի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Ներդրումային ծրագրերի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ։».

9) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին, 15.2-րդ և 15.3-րդ կետերով.

«15.1. Մոնիթորինգի իրականացման նպատակով ներդրումային ծրագրերի շրջանակներում համապատասխան արտոնություն ստացած անձը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն է ներկայացնում ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն՝ սույն կարգի N 4 ձևին համապատասխան՝ տարեկան կտրվածքով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված համապատասխան որոշման հերթական տարին լրանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, մինչև ներդրումային ծրագրի ժամկետի ավարտը:

15.2. Ներդրումային ծրագրի մոնիթորինգի ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն անհրաժեշտության դեպքում համապատասխան արտոնություն ստացած անձից կարող է պահանջել սույն կարգի N 4 ձևով ներկայացվող տվյալների վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր։

15.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հայտատուին ներկայացվում են առաջարկություններ:».

10) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ կետով.

«16. Ներդրումային ծրագրերի շրջանակներում համապատասխան արտոնություն ստացած անձը ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի փոփոխության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը։».

11) կարգի N 1 ձևը 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ «2.1. Ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը» կետով.

12) կարգի N 2 ձևը լրացնել նոր «Ընդամենը» պարբերությամբ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 3
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան