Գլխավոր տեղեկություն
Համար
N 1067-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.09.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2017 թվականի N 1067-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքի Սանահին կայարանի ամբուլատորիայի շենքը (վկայական 20.06.2008 թ., 2283408, շենքի մակերեսը՝ 133.0 քառ. մետր, հողամասի մակերեսը՝ 200,0 քառ. մետր, սկզբնական արժեքը՝ 1073800 դրամ, մնացորդային արժեքը՝ 0 դրամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և օտարելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ միասին ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի եռակողմ հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

2017 թ. սեպտեմբերի 1

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան