Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.05.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2016 թվականի

թիվ 45

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12–Ի ԹԻՎ 1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 24-րդ կետի 6-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 1-ին հավելված) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12–ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների ցանկի, հաստիքների թվի հաստատման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև դրանց բաշխման մասին» թիվ 1 որոշման 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12–ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների ցանկի, հաստիքների թվի հաստատման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև դրանց բաշխման մասին» թիվ 1 որոշման մեջ կատարել փոփոխություններ հավելվածի համաձայն։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի օգոստոսի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի մայիսի 16-ի

թիվ 45 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12–ի թիվ 1 որոշման մեջ կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների՝ նշված Որոշմամբ հաստատված ցանկի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտ։»։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների՝ նշված Որոշմամբ հաստատված հաստիքների թիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 1 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշման խմբագրությամբ)

 

ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹԻՎ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների

 

Անվանում

Քանակ, մարդ

Կոլեգիայի նախագահ և անդամներ

10

Կոլեգիայի նախագահի քարտուղարություն

12

Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Առևտրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ

69

Ֆինանսների դեպարտամենտ

36

Իրավական դեպարտամենտ

46

Գործերի կառավարման դեպարտամենտ

53

Ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտ

34

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

31

Վիճակագրության դեպարտամենտ

32

Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ

36

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ

36

Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտ

16

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

44

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

29

Առևտրային քաղաքականության դեպարտամենտ

44

Մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտ

57

Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ

35

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

61

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ

32

Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտ

48

Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ

23

Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ

39

Էներգետիկայի դեպարտամենտ

30

Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ

47

Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտ

32

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ

42

Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ

25

ԸՆԴԱՄԵՆԸ

1071»։

 

3. Նշված Որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների բաշխման տասնվեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Աշխատանքային միգրացիայի և պաշտպանության դեպարտամենտ։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան