Գլխավոր տեղեկություն
Համար
N 975-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.09.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2017 թվականի N 975-Ա

 

ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին 2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 61-րդ նստաշրջանին մասնակցելու համար։

2. Աշոտ Մանուկյանի և Աշոտ Մարտիրոսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

2017 թ. սեպտեմբերի 1

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան