Գլխավոր տեղեկություն
Համար
N 950-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.08.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2017 թվականի N 950-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական տնտեսական միության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն Ν 1 հավելվածի, 2017 թվականի օգոստոսի 21-23-ը Ղրղզական Հանրապետություն (Չոլպոն-Աթա) և «Եվրասիական շաբաթ» միջազգային ամենամյա ֆորումին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն Ν 2 հավելվածի, 2017 թվականի օգոստոսի 23-25-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել.

1) Վաչե Գաբրիելյանինը և Հովհաննես Ազիզյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.

2) Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ղրղզական Հանրապետություն և Ղազախստանի Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 29

Երևան

 

 

Հավելված N 1 
ՀՀ վարչապետի 2017 թ.
օգոստոսի 29-ի N 950-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Վ. Գաբրիելյան

- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական
ինտեգրման և բարեփոխումների նախարար

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(21.08.2017 - 24.08.2017)

   

Հ. Ազիզյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների
նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2 
ՀՀ վարչապետի 2017 թ.
օգոստոսի 29-ի N 950-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Վ. Գաբրիելյան

- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական
ինտեգրման և բարեփոխումների նախարար

   

Հ. Ազիզյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների
նախարարի տեղակալ (23.08.2017 - 26.08.2017)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան