Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 59
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.05.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 2016 թվականի

թիվ 59

քաղ. Մոսկվա

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Կատարել փոփոխություններ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդպիսի մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում՝ համաձայն հավելվածի։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2016 թվականի մայիսի 16-ի
թիվ 59 որոշմամբ

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

 

որոնք կատարվում են այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդպիսի մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում

 

1. Տեքստում «մաքսային միության», «Մաքսային միության», բառերը փոխարինել «Միության» բառով (բացառությամբ 3-րդ կետի վեցերորդ մասի և 12-րդ կետի առաջին մասի, ինչպես նաև 10-րդ կետի վեցերորդ մասի, 11-րդ կետի յոթերորդ մասի, 12-րդ կետի երկրորդ ու չորրորդ մասերի և Օրենսգրքի անվանմանը վերաբերող մասում 13-րդ կետի վեցերորդ մասի), համապատասխան թվով ու հոլովով «մաքսային միության անդամ պետություն», «Մաքսային միության անդամ պետություն» բառերը փոխարինել համապատասխան թվով ու հոլովով «անդամ պետություն» բառերով։

2. 1-ին կետի առաջին մասում «Մաքսային միության մաքսային տարածքից արտահանվող» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից արտահանվող» բառերով, «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)» բառերով։

3. 5-րդ կետի երրորդ մասում «ըստ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» բառերը փոխարինել «ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի» բառերով։

4. 8-րդ կետի առաջին մասում «Մաքսային միության օրենսդրությանը համապատասխան սահմանված» բառերը հանել:

5. 9-րդ կետում՝

ա) երկրորդ մասում՝

երրորդից յոթերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«- այն ապրանքների, որոնց ներմուծումը Միության մաքսային տարածք սահմանափակված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2012 թվականի օգոստոսի 16–ի թիվ 134 որոշմամբ հաստատված այն ապրանքների միասնական ցանկին համապատասխան, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ (այսուհետ՝ Միասնական ցանկ), բացառությամբ Միասնական ցանկի 2.14 բաժնում ընդգրկված ապրանքների (դեղամիջոցներ և դեղանյութեր, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք սահմանափակված է).

- այն ապրանքների, որոնց նկատմամբ սահմանված է Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման 2-րդ հավելվածով նախատեսված ցանկին համապատասխան (այսուհետ՝ ապրանքների միասնական ցանկ), բացառությամբ ապրանքների միասնական ցանկի հետևյալ բաժիններում ընդգրկված ապրանքների՝

2.16 (ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) քաղաքացիական նշանակության բարձր հաճախականության սարքավորումներ, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող).

2.19 (ծածկագրման (գաղտնագրման) միջոցներ).

2.22 (ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերն ու դրա համար նախատեսված փամփուշտները).».

ութերորդ պարբերությունում «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի» բառերով.

բ) չորրորդ և հինգերորդ մասերում «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի» բառերով։

6. 10-րդ կետի երրորդ մասում՝

ա) երկրորդ պարբերությունում «Մաքսային միության գործունեության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության գործունեության» բառերով.

բ) հինգերորդից իններորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«- այն ապրանքները, որոնք ընդգրկված են ապրանքների միասնական անվանացանկի 2.22 բաժնում (ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերն ու դրա համար նախատեսված փամփուշտները)՝ բացառությամբ սպորտային զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի և դրա համար նախատեսված փամփուշտների.

- այն ապրանքները, որոնց ներմուծումը Միության մաքսային տարածք սահմանափակված է Միասնական ցանկին համապատասխան՝ բացառությամբ Միասնական ցանկի 2.14 բաժնում ընդգրկված ապրանքների (դեղամիջոցներ և դեղանյութեր, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք սահմանափակված է):

- այն ապրանքները, որոնց նկատմամբ ապրանքների միասնական ցանկին համապատասխան սահմանված է Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ՝ բացառությամբ ապրանքների միասնական ցանկի հետևյալ բաժիններում ընդգրկված ապրանքների՝

2.16 (ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) քաղաքացիական նշանակության բարձր հաճախականության սարքավորումներ, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող).

2.19 (ծածկագրման (գաղտնագրման) միջոցներ)։».

7. 11-րդ կետի երկրորդ մասի երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«- ապրանքների միասնական ցանկի 2.22 բաժնում ընդգրկված ապրանքները (ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերն ու դրա համար նախատեսված փամփուշտները).

- թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, որոնց նկատմամբ, ապրանքների միասնական ցանկին համապատասխան, սահմանված է Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ՝ բացառությամբ դեղամիջոցների տեսքով թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի.»։

8. 13-րդ կետի երկրորդ մասի երրորդից հինգերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«այն ապրանքները, որոնց նկատմամբ ապրանքների միասնական ցանկին համապատասխան սահմանված է Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ՝ բացառությամբ ապրանքների միասնական ցանկի հետևյալ բաժիններում ընդգրկված ապրանքների՝

2.16 (ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) քաղաքացիական նշանակության բարձր հաճախականության սարքավորումներ, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող).

2.19 (ծածկագրման (գաղտնագրման) միջոցներ)։»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան