ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2017 թվականի N 998-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկից 112,8 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում լուծել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ (այսուհետ՝ կազմակերպություն) 2014 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 98/0014 պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր)՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
2017 թ. օգոստոսի 18 Երևան |