ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2017 թվականի N 1013-Ա
«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1072-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Քվանտ» վարժարանին 2017/2018 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ և 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը՝ անգլերենով, 3 տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
2017 թ. օգոստոսի 18 Երևան |