ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2017 թվականի N 1001-Ա
ՇԻՐԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Շիրակ Մայիսի Հարությունյանին (ծնվ.՝ 11.01.1998 թվականի հունվարի 11-ին, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, քաղ. Եղեգնաձոր, Անդրանիկի 19, բն. 28, սովորում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2018 թվականի ամառային զորակոչը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
2017 թ. օգոստոսի 18 Երևան |