ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2017 թվականի N 1007-Ա
ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 156-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի նոյեմբերի 30-ին կնքված «Բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին» պայմանագրի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) միջև 2006 թվականի նոյեմբերի 30-ին կնքված «Բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին» պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) 7-րդ հոդվածի 7.7-րդ կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կողմից ընկերության նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության անունից թողարկել և ընկերությանը տրամադրել 2017 թվականի սեպտեմբերի 30-ը կազմման ամսաթվով, տարեկան 4 տոկոս եկամտաբերությամբ, ընդամենը 2,500,000,000 դրամ գումարի չափով հասարակ մուրհակներ, որից՝ 1,000,000,000 դրամի չափով մուրհակների մարումը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ը, 750,000,000 դրամի չափով մուրհակների մարումը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը, իսկ 750,000,000 դրամի չափով մուրհակների մարումը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը եռամսյակային հավասարաչափ մարումներով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված հասարակ մուրհակի թողարկման, ընկերությանը տրամադրման և դրանց մարման հետ կապված գործառույթների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
2017 թ. օգոստոսի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|