Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 63
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2016-01.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.08.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 օգոստոսի 2016 թվականի

թիվ 63

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ, ԱՎԻԱՑԻՈՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը՝ համաձայն թիվ 3 հավելվածի.

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 46Դ ծանոթագրությամբ՝

«46Դ) Ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի թիվ 63 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:».

ե) Եվրասիական տնտեսական միության՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 84-րդ խմբի լրացուցիչ ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ծանոթագրությամբ՝

«5. 8407 10 000 3 ստորաենթադիրքում «վերթիռային հզորություն» ("take-off power") եզրույթը նշանակում է առավելագույն հզորություն, որը զարգացնում է ավիացիոն մխոցային շարժիչը:

«Վերթիռային հզորությունը» ("take-off power") նշվում է տեխնիկական փաստաթղթերում և (կամ) ուղեկցող փաստաթղթերում, չափվում է կիլովատտով կամ ձիաուժով (1,35962 ձիաուժին համապատասխանում է 1 կՎտ):»:

2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8407 10 000 8 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«8407 10 000 3 --- 200 կՎտ–ից ոչ ավելի վերթիռային հզորությամբ

8407 10 000 7 --- այլ»:

3. Այն ապրանքների, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից ստանձնած՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափեր, և տուրքերի այդպիսի դրույքաչափերի չափերի ցանկում, որը հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8407 10 000 8» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«8407 10 000 3 --- 200 կՎտ–ից ոչ ավելի վերթիռային հզորությամբ 5******

8407 10 000 7 --- այլ 5».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ ծանոթագրությամբ՝

******* Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է 2018 թվականի հունվարի 1-ից:»:

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 2-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի
2016 թվականի օգոստոսի 9-ի
թիվ 63 որոշմամբ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի
2016 թվականի օգոստոսի 9-ի
թիվ 63 որոշմամբ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի
2016 թվականի օգոստոսի 9-ի
թիվ 63 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: