Գլխավոր տեղեկություն
Համար
N 961-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.08.23/53(1328) Հոդ.823
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2017 թվականի N 961-Ն

 

ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՖԱՅԼԻ ՊԱՏՃԵՆՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎԵԼՈՒ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՈՎ ՆՇՅԱԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 405-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ընկերությունների կողմից հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենն ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պահանջվելու և էլեկտրոնային կրիչով նշյալ պաշտոնատար անձանց տրամադրվելու կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

  

2017 թ. օգոստոսի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 10-ի N 961-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՖԱՅԼԻ ՊԱՏՃԵՆՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎԵԼՈՒ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՈՎ ՆՇՅԱԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով և պայմաններով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ընկերությունների (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություններ) մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող` համալիր հարկային ստուգումների շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենն ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պահանջվելու և էլեկտրոնային կրիչով նշյալ պաշտոնատար անձանց տրամադրվելու հետ կապված հարաբերությունները:

2. Բանկային, ապահովագրական, կենսաթոշակային գաղտնիք, օրենքով սահմանված այլ գաղտնի տեղեկատվություն, ինչպես նաև ծառայողական տեղեկատվություն (տեղեկություն) համարվող տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրվում է «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու այլ օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով:

3. Այն դեպքում, երբ հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը պարունակում է բանկային, ապահովագրական, կենսաթոշակային գաղտնիք, օրենքով սահմանված այլ գաղտնի տեղեկատվություն, ինչպես նաև ծառայողական համարվող տեղեկատվություն (տեղեկություն), ֆինանսական կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենն ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրվում է առանց բանկային, ապահովագրական, կենսաթոշակային գաղտնիքի, օրենքով սահմանված այլ գաղտնի տեղեկատվության, ինչպես նաև ծառայողական համարվող տեղեկատվության (տեղեկության):

4. Սույն կարգով սահմանված դրույթները կիրառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման պահանջներ սահմանված լինելու դեպքում:

5. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ֆինանսական կազմակերպությունների մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող` համալիր հարկային ստուգման շրջանակներում ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն ստուգման հանձնարարականով ընդգրկված ժամանակահատվածի և հարցերի մասով ֆինանսական կազմակերպություններին ներկայացնելու վերջիններիս կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենն իրենց տրամադրելու պահանջ:

6. Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը տրամադրելու պահանջը` ժամանակահատվածի և հարցերի հստակ նշումով, ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պատշաճ ձևով ներկայացվում է ստուգվող ֆինանսական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին, իսկ նրա բացակայության դեպքում՝ վերջինիս փոխարինող անձին կամ ֆինանսական (հարկային) հաշվետվությունների կազմման համար պատասխանատու պաշտոնատար անձին (գլխավոր հաշվապահին): Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը տրամադրելու պահանջը ներկայացվում է գրավոր ձևով՝ հաստատված ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց առնվազն կեսի կողմից:

7. Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը տրամադրելու պահանջի ստացումը հաստատվում է ֆինանսական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում՝ վերջինիս փոխարինող անձի կամ ֆինանսական (հարկային) հաշվետվությունների կազմման համար պատասխանատու պաշտոնատար անձի (գլխավոր հաշվապահի) կողմից հաստատվող փաստաթղթով, որում պարտադիր նշվում է պահանջն ստանալու ամսաթիվը: Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենն ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրվում է էլեկտրոնային կրիչով` համապատասխան պահանջն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե ֆինանսական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում՝ վերջինիս փոխարինող անձի կամ ֆինանսական (հարկային) հաշվետվությունների կազմման համար պատասխանատու պաշտոնատար անձի (գլխավոր հաշվապահի) և հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը տրամադրելու պահանջը ներկայացրած՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց միջև ստորագրված համաձայնությամբ ավելի երկար ժամկետ չի սահմանվել:

8. Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը պետք է պարունակի առնվազն տվյալ ֆինանսական կազմակերպության անունից հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությունը: Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը կարող է ստորագրվել նաև ֆինանսական կազմակերպության այլ պաշտոնատար անձանց էլեկտրոնային ստորագրությամբ:

9. Էլեկտրոնային կրիչով հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենի՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց հանձնումը կատարվում է հանձնման-ընդունման ակտով, որն ստորագրվում է ֆինանսական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում՝ վերջինիս փոխարինող անձի կամ ֆինանսական (հարկային) հաշվետվությունների կազմման համար պատասխանատու պաշտոնատար անձի (գլխավոր հաշվապահի) և հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը տրամադրելու պահանջը ներկայացրած՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան