Գլխավոր տեղեկություն
Համար
N 958-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.08.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.08.23/53(1328) Հոդ.820
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2017 թվականի N 958-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Աշտարակի տարածաշրջան» բաժնում`

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ կետերով.

«2.1. «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (պետական գրանցման համարը՝ 03Ա076985) գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Աշտարակի Գ. Նարեկացու 61 հասցեում գտնվող, 1549638 դրամ հաշվեկշռային արժեք և 1362 քառ. մետր մակերես ունեցող N 2 մասնաշենքը և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2.2. «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության N 2 մասնաշենքի հաշվեկշռային արժեքի չափով՝ բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

2.3. Սույն բաժնի 2.2-րդ կետում նշված մասնաշենքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:»,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Օպտիմալացման ենթարկել «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային ծառայությունները` կրճատելով մահճակալների թիվը՝ այն 70-ից հասցնելով 45-ի, այդ թվում՝ վիրաբուժական բաժանմունք՝ 15, թերապևտիկ, մանկական, ինֆեկցիոն բաժանմունքներ՝ 15, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք՝ 10, վերակենդանացման բաժանմունք՝ 5 մահճակալ:»,

գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ուշիի համայնքի ղեկավարին մշակել և համայնքի ավագանու հաստատմանը սահմանված կարգով ներկայացնել «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին համայնքի ավագանու որոշման նախագիծը:»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

«6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կարբիի համայնքի ղեկավարին «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո ապահովել Ուշի բնակավայրում «Կարբիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից բուժակ-մանկաբարձական կետի ստեղծումը:».

2) որոշման N 1 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Արագածի տարածաշրջան» բաժնում`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Ծաղկահովտի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:»,

բ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ կետերով.

«1.1. «Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային ծառայությունները (մահճակալների օպտիմալացումից հետո) կենտրոնացնել հիմնական մասնաշենքի առաջին հարկում։ Արդյունքում՝ ազատել, «Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացնել 189 քառ. մետր մակերես և 525.0 հազ. դրամ հաշվեկշռային սկզբնական արժեք ունեցող ավտոտնակները, 134.4 քառ. մետր մակերես և 230.0 հազ. դրամ հաշվեկշռային սկզբնական արժեք ունեցող կաթսայատունը, 397.15 քառ. մետր մակերես և 2,250.0 հազ. դրամ հաշվեկշռային սկզբնական արժեք ունեցող ինֆեկցիոն շենքը (այսուհետ՝ գույք)՝ համապատասխան չափով, բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով՝ նվազեցնելով «Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։

1.2. Սույն բաժնի 1.1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:

1.3. Օպտիմալացման ենթարկել «Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային ծառայությունները` կրճատելով մահճակալների թիվը՝ այն 20-ից հասցնելով 7-ի, այդ թվում՝ վիրաբուժական բաժանմունք՝ 2, թերապևտիկ և մանկական բաժանմունքներ՝ 3, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք՝ 2:»,

գ. 3-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այսպիսով, նշված օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում մարզում կունենանք`

բժշկական կենտրոններ` երեք (Աշտարակ, Ապարան և Թալին),

առողջության կենտրոններ` երեք (Արտենի, Ծաղկահովիտ և Արագած),

առողջության առաջնային պահպանման կենտրոններ` տասնհինգ (ներառյալ Արագածավանը):».

3) որոշման N 5 հավելվածի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Սպիտակի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

«6. «Մեծ Պառնիի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում իրականացնել միայն ամբուլատոր ծառայություն՝ փակելով ընկերության ծննդօգնության 5-մահճակալանոց ստացիոնար մասը և ընդհանուր ստացիոնար 5-մահճակալանոց մասը:».

4) որոշման N 5 հավելվածի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «V. Ստեփանավանի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված օպտիմալացման ծրագրի արդյունքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում կգործեն`

մեկ հիվանդանոց` Վանաձոր քաղաքում (ինֆեկցիոն հիվանդանոց)` 45 մահճակալ,

չորս պոլիկլինիկա` Վանաձոր քաղաքում,

մեկ նեղ մասնագիտացված (հոգենյարդաբանական) դիսպանսեր` Վանաձորում` 35 մահճակալ,

մեկ Լոռու մարզային արյան փոխներարկման կայան` Վանաձորում,

հինգ բժշկական կենտրոն՝ տարածաշրջաններում (Ալավերդի՝ 60 մահճակալ, Ստեփանավան՝ 50 մահճակալ, Սպիտակ՝ 60 մահճակալ, Տաշիր՝ 40 մահճակալ և Վանաձոր՝ 190 մահճակալ), ընդամենը մարզում՝ 480 մահճակալ,

տասնինն առողջության առաջնային պահպանման բուժհիմնարկներ (ներառյալ Ախթալա քաղաքում, Դսեղ, Մեծավան և Մեծ Պառնի գյուղերում)։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 11

Երևան