Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 35-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.07.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.08.18/24(593).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.07.2017
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2017

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 հուլիսի 2017 թ.
ք. Երևան

թիվ 35-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՏԵԼԵՄԱՔՍ ՏԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու մասին «ՏԵԼԵՄԱՔՍ ՏԻՎԻ» ՍՊ ընկերության 2017 թվականի հունիսի 1-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «ՏԵԼԵՄԱՔՍ ՏԻՎԻ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել Գյումրի քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:

2. Սահմանել պարտադիր հեռարձակման ենթակա հեռուստածրագրերի ցանկը` համաձայն Հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՏԵԼԵՄԱՔՍ ՏԻՎԻ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան

 

 

Հավելված
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային
հանձնաժողովի
2017 թ. հուլիսի 27-ի
թիվ 35-Ա որոշման

 

1. «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» («ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)

 

2. «Շողակաթ» («ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան