ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2017 թվականի N 909-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ի N 572-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70- րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ-ի ՄԶԳ-ի միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված՝ N AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի կատարումն ապահովող կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 572-Ա որոշման N 1 հավելվածում «Կ. Ասատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետ (խորհրդի քարտուղար)» բառերը փոխարինել «Մ. Թովմասյան - ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի առաջատար մասնագետ (խորհրդի քարտուղար)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 11 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|