Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.11.2017-01.01.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.03/19(432).1 Հոդ.204.5
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.07.2012
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60312285

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 հուլիսի 2012 թ.

թիվ 14-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ (ԲԱՑԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻՑ) ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ՄՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 48-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. «Բնակչության միջոցների հաշվին կառուցվող տարբեր նշանակության օբյեկտների վրա (բացի բնակելի շենքերից) իրականացված շինարարական աշխատանքների ծավալների մասին» Ձև ՄՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010թ. նոյեմբերի 5-ի ««Բնակչության միջոցների հաշվին կառուցվող տարբեր նշանակության օբյեկտների վրա (բացի բնակելի շենքերից) իրականացված շինարարական աշխատանքների ծավալների մասին» Ձև ՄՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 48-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 

խորհրդի 2012 թվականի

հուլիսի 9-ի թիվ 14-Ն որոշման

 

ՁԵՎ ՄՇ

(ամսական)

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ (բացի բնակելի շենքերից) ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20  թ. __________________ 

(ամիս)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48)
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է ___________________________________________________________________

(անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)

Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I

         (գործունեության իրականացման վայրը)                                                      (փոստային դասիչ)

Մարզը ________________________________________________________________ I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը / Վարչական շրջանը _________________________________________ I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

________________________________________________________ I____I____I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը

I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I

   
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

I___I___I___I___I___I___I___I___I

   
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

/փաստացի գներով` հազար դրամ (մեկ տասնորդական նիշով)

առանց ավելացված արժեքի/

Օբյեկտների անվանումը և հասցեն

Հզորությունը

Հիմնական միջոցների
գործարկումը հաշվետու եռամսյակում

Իրականացված շինարարությունը հաշվետու ամսում

այդ թվում շինմոնտաժային աշխատանքները

Ա

Բ

1

2

3

         
         
         
         
         
         
         

Ղեկավար

____________________________
(Ազգանուն, անուն)

 

_______________________
(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

____________________________
(Ազգանուն, անուն)

 

_______________________
(Ստորագրություն)

 

« _ _ »______ ____20___թ.

(ձևը լրաց. 16.10.17 թիվ 23-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 

խորհրդի 2012 թվականի

հուլիսի 9-ի թիվ 14-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ (բացի բնակելի շենքերից) ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ՄՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Բնակչության միջոցների հաշվին կառուցվող տարբեր նշանակության օբյեկտների վրա (բացի բնակելի շենքերից) իրականացված շինարարական աշխատանքների ծավալների մասին» Ձև ՄՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացնում են քաղաքային ու գյուղական համայնքները և Երևանի վարչական շրջանները, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար` հաշվետվությունը կազմվում է մարզպետարանների կողմից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 16.10.17 թիվ 23-Ն)

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ (բացի բնակելի շենքերից) ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

5. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների և բանկերի կողմից տրամադրված վարկերի հաշվին քաղաքներում, գյուղական բնակավայրերում կառուցվող (այդ թվում վաճառքի համար նախատեսված) տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) վերաբերյալ տվյալները:

6. Հաշվետվության ազատ տողերի 1-3 սյունակներում լրացվում են յուրաքանչյուր օբյեկտի շինարարության վերաբերյալ տվյալներն առանձին-առանձին:

7. 1 սյունակը «Հիմնական միջոցների գործարկումը» ցուցանիշը լրացվում է եռամսյակային (I, II, III, IV եռամսյակներ) կտրվածքով:

(հրահանգը փոփ. 16.10.17 թիվ 23-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 16.10.17 թիվ 23-Ն)