Գլխավոր տեղեկություն
Համար
N 1314-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1042
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2017 թվականի N 1314-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 857-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Գույք ձեռք բերելու և օտարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 857-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) որոշման 7-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) իր և (կամ) երրորդ անձի (անձանց), որոնք հանդիսանում են գնորդի հետ փոխկապակցված անձ (հիմնադիր, բաժնետեր), միջոցով ապահովել ոչ պակաս, քան 1000 քառ. մետրի շինարարության կատարումը՝ կառուցելով համապատասխան գործարան, սանիտարական դիսպենսերների և ձեռքի մաքրող սանիտարական հեղուկների արտադրության գործընթացը՝ շինարարության և կոմունիկացիոն ցանցի համար, անհրաժեշտ թույլտվություններն ստանալուց հետո: Այդ նպատակով պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում իրականացնել 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրում՝ 3 տարվա հաշվարկի սկիզբ ընդունելով շինարարության համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման օրը՝ բացառությամբ սույն որոշման 9-րդ կետում նշված ներդրման.»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) պայմանագրով սահմանված ժամկետում և չափով ներդրումը չկատարելու և (կամ) գործարանը չկառուցելու դեպքում երեք ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել 96,300.0 հազ. դրամ՝ գումարած տարեկան նշված գումարի հինգ տոկոսի չափով տուգանք:».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.

«9. Ընդունել ի գիտություն, որ գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի համայնքում գտնվող 0.5729 հեկտար հողամասի ձեռքբերման արժեքը 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24072017-07-0016) համարվում է ներդրում՝ սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետի իմաստով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 20
Երևան